Կենսաբազմազանության խնդիրները լուծողներից մեկը հենց հանքարդյունաբերությունն է (տեսանյութ)
Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել 2026-ին կայանալիք Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը, որին կմասնակցեն ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։
Մինչ այդ մեր երկիրը կմասնակցի Բրազիլիայում կայանալիք COP 30-ին։
Հայաստանում Կայուն զարգացման համաժողովի շրջանակներում այսօր հավաքվել էին ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ քննարկելու թե ինչպես կարող է Հայաստանը համահունչ լինել գլոբալ կայուն զարգացման օրակարգերին, ամրապնդել իր դիրքը որպես բնապահպանական առաջնորդ և ձևավորել իր ճանապարհային քարտեզը՝ COP 17-ին ընդառաջ։
Մասնակիցներից էր նաեւ Զանգեզուրի Պղնձամոլիպդենային կոմբինատը։
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ կենսաբազմազանությունը կարեւորագույն ոլորտ է, որի կորուստները մեծ ռիսկ են առաջին հերթին հանքարդյունաբերության համար։
Հանքարդյունաբերությունը որպես կայուն զարգացման ոլորտ ներկայացնելու համար պետք է տարբեր հարթակներ օգտագործել։
«Այսօր այն մարտահրավերները, որ ունի Հայաստանը, մարտահրավերները , որոնց մասին խոսում ենք, որոնց մասով մասնակցելու ենք Բրազիլիայում COP-30-ին, էդ խնդիրները լուծողներից, կարեւորագույն խաղացողներից մեկը հենց հանքարդյունաբերությունն է»,- ասաց նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...