«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Խաղաղության պայմանագրի տեքստում տեղ է գտել մոտավոր այնպիսի ձեւակերպում, որ մեր երկրում չի կարող որեւէ այլ պետության ռազմական ներկայություն առկա լինել: Իսկ դա նշանակում է, որ միջպետական այդ պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից։
Թե ինչպես է դա տեղի ունենալու, առայժմ հայտնի չէ, քանի որ 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում հիմնադրվել է 1995 թվականին՝ միջպետական պայմանագրով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրն ի սկզբանե կնքվել էր 25 տարի ժամկետով:
2010 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ժամանակ այն երկարաձգվել է եւս 49 տարով՝ մինչեւ 2044 թվականը։ Այդուհանդերձ, պայմանագրում այս կետի առկայությունը, մեր տեղեկություններով, մեծ վրդովմունք է առաջացրել ռուսական իշխանությունների մոտ, ու նաեւ դրանով էր պայմանավորված մայիսի 9-ին Փաշինյանի անփառունակ ընդունելությունն ու Պուտինի ընդունելությանը չարժանանալը: Երկօրյա այցով Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանն այդպես էլ երկկողմ հանդիպում չունեցավ ո՛չ Վլադիմիր Պուտինի, ո՛չ էլ ՌԴ ժամանած այլ երկրների ղեկավարների հետ։
Այնինչ, մինչ մայիսի 9-ի այցը, ի պատասխան քննադատությունների, նա ակնարկել էր, որ այցի նպատակներից մեկը հենց դա է։ Պուտինը, հիշեցնենք, տոնական միջոցառման մասնակից բոլոր պետությունների ղեկավարների հետ առանձին-առանձին հանդիպումներ ունեցավ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»