«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը երեկ հրապարակեցին իրենց նորաստեղծ ՄԱՍ կուսակցության վարչության որոշումը, համաձայն որի՝ իրենց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին քննարկվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու հարցը: ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն օրեր առաջ հայտնել են իրենց դիրքորոշումը․ «Հայաստան» դաշինքը, ըստ էության, հրաժարվել է մասնակցել, «Պատիվ ունեմ»-ն էլ թեկնածու չունի:
Փոխարենը գործին լծվեցին Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: Քանի որ նախագծում պետք է վարչապետի թեկնածուի անուն նշվի, նրանք մի քանի անձի հետ քննարկել են հարցը, որոնցից մեկն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է, սակայն վերջինս մերժել է՝ գործընթացը համարելով անիրատեսական:
Մարուքյանից բացի, ՄԱՍԿ-ին իր համաձայնությունն է տվել գյումրեցի, նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանը, որը 2016-ին առաջադրվել էր Գյումրու քաղաքապետի թեկնածու` ՔՊ-ից, բայց հետո ինչ-ինչ պատճառներով հեռացել էր ՔՊ-ից։ ՄԱՍԿ-ում որոշել են, որ Մարուքյանն առաջիկա օրերին կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ եւ կհամոզի, որ առանց նախապայմանների մտնեն գործընթացի մեջ:
Ըստ էության, նախաձեռնությունը սկսելու համար անհրաժեշտ 36 ստորագրությունն արդեն կա։ Երեկ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում փորձեց հանդիպման վերաբերյալ պայմանավորվել խմբակցությունների ղեկավարների հետ, սակայն Սեյրան Օհանյանը, Մարուքյանի փոխանցմամբ, ասել է` հարմար չէ տեղը, հետո կքննարկեն, Հայկ Մամիջանյանը չպատասխանեց զանգերին։ Որոշ տեղեկություններով, Աղազարյանի եւ Մարուքյանի համագործակցությունը հնարավոր է ձգվի մինչեւ հաջորդ ընտրություններ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին