Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից
Նիկոլ Փաշինյանի նախկին կուսակիցներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն իրենց ՄԱՍԿ կուսակցությամբ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել և վարչապետի թեկնածու ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Վերջինս ուղիղ եթերով հայտնել է, որ իրեն առաջարկել են տալ համաձայնություն, որպեսզի կարողանան սկսել անվստահության գործընթացը։ Մարուքյանի կողմից այս հայտարարությունն անելուց և համապատասխան փաստաթուղթը ստորագրելուց հետո, զարմանալիորեն քննադատությունների և հեգնանքի տարափ սկսեց տեղալ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի հասցեին, ընդ որում ոչ միայն իշխանության կողմից, այլ որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից ևս։
Մինչդեռ փաստն այն է, որ թե՛ ՄԱՍԿ կուսակցության և թե՛ Էդմոն Մարուքյանի կողմից նման հայտարարությունն ու անվստահության գործընթաց սկսելն ամենատրամաբանականն ու ողջամիտն է։ Բանն այն է, որ անհրաժեշտ է 36 պատգամավորների ստորագրություն, որպեսզի գործընթացը մեկնարկի Ազգային ժողովում։ Ընդդիմադիր 2 խմբակցությունները միասին ունեին 34 պատգամավոր և պակասում էր ընդամենը 2 ստորագրություն համապատասխան գործընթաց սկսելու համար, ուստի և թե՛ «Հայաստան» դաշինքը և թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին համարձակվում գործընթաց նախաձեռնել։
Այժմ, երբ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը միացել են և վարչապետի թեկնածու ներկայացրել, 36 ստորագրության հարցը լուծվում է։ Ու ընդդիմադիր խմբակցություններն էլ հայտարարություններ էին տարածել, որ պատրաստ են միանալ իմպիչմենտի գործընթացին, եթե համապատասխան թվով ստորագրություններ հավաքելու շանս լինի։ Այժմ, երբ նման շանս գոյություն ունի, քննադատությունները Մարուքյանի, Աղազարյանի ու Ասլանյանի հասցեին ոչ միայն ողջամիտ չեն, այլև, ընդհակառակը, բխում են գործող իշխանության շահերից։
Նաև զարմանալի չէ, որ ամենամեծ աղմուկն ու վայնասյունը բարձրացրել է հենց գործող իշխանությունը, ի տարբերություն մյուս ընդդիմադիր հնարավոր թեկնածուների, Մարուքյանը, այսպես կոչված, նախկիններից չէ, վարկաբեկված չէ, կոռուպցիոն որևէ սկանդալում երբևէ ներգրավված չի եղել, ինչն էլ, նշենք, ամենակարևոր կռվանն է գործող իշխանությունների համար, և այժմ, իրենց վախը ցուցադրելով, փորձում են վարկաբեկել ընդդիմադիր վարչապետի թեկնածուին։
Իրինա Մխիթարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...