Պայման ենք դնելու կnնյակագործների առաջ՝ անխափան մթերեք խաղողը, մենք էլ ձեր հարցերը կլուծենք. Պապոյան
Ես Աժ-ում ասել եմ, որ կարիքի պարագայում իմ այցը հնարավոր եմ համարում Վրաստան և մենք ուզում ենք ասել, որ շատ ակտիվ քննարկումների մեջ ենք, իսկ իմ այցի հնարավորության դուռը ևս փակված չէ, չունենք այնպիսի իրավիճակ, որ իմ այցը կարողանա իրավիճակը փոխել: Օնլայն կապի մեջ ենք, օրական պարբերականությամբ կապի մեջ ենք կոնյակագործների հետ: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ չի գնացել Վրաստան, քանի որ հայտարարել էր, որ կոնյակագործների պահաջն արդարացի է եւ ինքն անձամբ մեկնելու է Վրաստան այս խնդրին լուծում տալու համար։
«Ես ուզում եմ մի կարևոր բան այդ թեմայով ասել, շատ չեմ բացի փակագծեր, բայց ես ուզում եմ նշել, որ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները, այսինքն մթերում-արտահանում տրամաբանութւյան մեջ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք որ ներգրավված են այդ գործընթացում՝ կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը», -նշել է Պապոյանը:
Նա նշեց, որ կա որոշակի քննարկման արդյունքների ամփոփում վրացական կողմի հետ: «Ուզում եմ նշել, որ կառավարությունը խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին և կոնյակ արտահանողներին միայնակ չի թողելու»,-ասաց Պապոյանը:
Հիշեցնենք, որ կոնյակագործները Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների է հանգեցնում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...