«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը վերջերս տարօրինակ ծախսեր է կատարում քաղաքի բյուջեից` որոշել է Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը նշել` հատկացնելով 8 մլն դրամ: Նաեւ ջազի փառատոն է անցկացնում՝ 34 մլն-ով, գինու տոնի է պատրաստվում, որը տեղի է ունենալու հունիսի 6-9-ը Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում: «Երեւանի գինու օրեր» անվանումով միջոցառումը Շառլ Ազնավուրի 100-ամյա տարելիցի շրջանակներում է, բայց ամենատարօրինակն այն է, որ միջոցառման անցկացման համար քաղաքապետարանը գումար է հատկացնում առեւտրային կազմակերպությանը՝ «Նումա» ՍՊԸ-ին:
Մայիսի 20-ին այդ առեւտրային կազմակերպությանը Երեւանի բյուջեից 13 մլն 753 հազար դրամ է հատկացվել: Որպես հիմք՝ նշված է «Նումա» ՍՊԸ տնօրենի ապրիլի 30-ի գրությունը: Ստացվում է, որ փոխանակ առեւտրային կազմակերպությունն աշխատի, շահույթ ստանա ու հարկ մուծի պետությանը, դիմում է քաղաքապետարանին` քաղաքային բյուջեից փող է ստանում, փող է աշխատում նաեւ միջոցառումից: Տավուշի մարզի Իջեւան քաղաքում գործող «Նումա» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ գումար է ստանում պետությունից:
ՍՊԸ ղեկավարը նույն ինքը՝ EventToura ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Մերի Բադալյանն է, որը գրեթե ամեն տարի գումար է ստանում՝ «Երեւանի գինու օրեր» կազմակերպելու համար: 2021-ին, օրինակ, մոտ 2,5 մլն դրամ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից: Փաստորեն, տարեցտարի ընկերության ախորժակը բացվում է, եւ «Գինու օրերն» ավելի ու ավելի թանկ են նստում Երեւանի վրա»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...