«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը կարճատև այց է կատարել Մոսկվա
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական կյանքով։ Հայաստանի հարցերով նոր կուրատորը` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ծանոթանում է իրավիճակին։ Տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա, թեեւ 1-2 ամիս առաջ էր եղել:
Նախօրեի երեկոյան վերադարձել է, իսկ թե ինչ են ասել իր «ականջին» Կրեմլում, թիմին դեռ չի տեղեկացրել: Նախորդ այցից հետո նա ասուլիս հրավիրեց եւ ազդարարեց իր ակտիվանալու մասին: Ըստ լուրերի, այս անգամվա թեման եղել է իմպիչմենտի հարցը, եւ չի բացառվում, որ մոտ օրերս հայտարարություն եւ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն:
Չի բացառվում, որ Քոչարյանին հորդորել են այդ հարցում շատ կատեգորիկ չլինել եւ նրա հետ վարչապետի թեկնածուների անուններ են քննարկել։ Ի դեպ, հանդիպումն ու քննարկումը ոչ թե Կիրիենկոյի հետ է եղել, այլ Հայաստանի հարցով առավել մասնագիտացած կրեմլյան այլ պաշտոնյայի:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»