Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»
Մամուլի տեսություն

Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցը Հայաստան տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ հայ-ռուսական հարաբերությունները բախվում են մի շարք մարտահրավերների։ Այս այցը փաստացի նպատակ ուներ վերականգնել երկկողմ վստահությունը և քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Պատմականորեն Հայաստանը Ռուսաստանի համար եղել է Հարավային Կովկասում կարևոր հենակետ՝ ռազմավարական նշանակություն ունենալով ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական նախագծերի տեսանկյունից։ Սակայն վերջին տարիներին, հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմից և 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո Երևանի և Մոսկվայի միջև առկա լարվածության ալիքները ավելի են ընդգծվել։ Թերևս դա պայմանավորված էր այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանն, իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով Ուկրաինայում ընթացող պատերազմի ուղղությամբ, որոշակիորեն նահանջել էր իր դիրքերից Հարավային Կովկասում։

Բայց մինչ մեր տարածաշրջանում ռուսական դիրքերը թուլանում էին, իրավիճակից օգտվեց Թուրքիան ու ակտիվորեն ամրապնդվեց Հարավային Կովկասում։ Ավելին, թուրքական ազդեցության ընդլայնումը մի գործընթաց է, որը շարունակվում է մինչ այժմ։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմի համար մտահոգիչ են Արևմուտքի կողմից Հարավային Կովկասում հակառուսական տրամադրությունների էլ ավելի ընդլայնման ու տարածաշրջանային երկրները հակառուսական հենահարթակ դարձնելու ակտիվ ձգտումները։

Բայց հասկանալի է, որ Հարավային Կովկասը ո՛չ Սիրիա է, ո՛չ էլ Լիբիա, այն անմիջականորեն Ռուսաստանին է սահմանակից ու շոշափում է ռուսական կենսական շահերը։ Հիմա ուկրաինական խնդրում որոշակի բանակցային գործընթաց է մեկնարկել, ու հավանական է, որ այս ուղղությամբ ժամանակի ընթացքում որոշակի համաձայնություններ նախանշվեն, ինչը Ռուսաստանին այլ ուղղություններով գործելու դաշտ է ապահովում։ Հենց դրանով է պայմանավորված, որ ռուսական կողմը որոշել է զբաղվել նաև Հարավային Կովկասով ու տեր կանգնել իր շահերի առաջխաղացմանը հատկապես այն դեպքում, որ Ռուսաստանի ու Հայաստանի շահերը բազմաթիվ ուղղություններով ուղղակի համընկնում են։ Ու պատահական չէ, որ Լավրովը հայտարարեց, թե Հայաստանն ու Ռուսաստանն անցել են փոխադարձ անվստահության կամ վիրավորանքի փուլը։ Ռուսական ակտիվության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Լավրովի այցին հետևելու է նաև ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը։

Մյուս կարևոր հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը հնարավորություն ունի վերականգնելու իր թուլացած դիրքերը Հայաստանում՝ վերագտնելով նաև իր հեղինակությունը, որը տևական ժամանակ որոշակիորեն խաթարվել է (խաթարել են) մեր հանրության որոշակի մասի շրջանում։ Դա կախված է մի շարք ուղղություններով զարգացումներից։ Առաջին հերթին պետք է նկատի ունենալ առևտրատնտեսական գործոնը։ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, ու երկու երկրների միջև առևտուրն անընդհատ աճում է։

Լավրովը ևս իր այցի ընթացքում այս թեմային անդրադարձավ՝ նշելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն անցած տարի տպավորիչ արդյունք է գրանցել՝ հասնելով 1,6 մլրդ դոլարի։ Ու հարկ է նկատել, որ առևտրաշրջանառության նման տպավորիչ արդյունքների ֆոնին լիովին անլուրջ է դառնում ԵՄ-ին անդամագրվելու Հայաստանի ձգտումը։ Մյուս կողմից էլ՝ էներգետիկ ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը հիմնաքարային նշանակություն է ձեռք բերել։ Ավելին, ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում մեր երկրում նոր էներգետիկ ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։

Բայց տարածաշրջանում ռուսական կողմի ներկայության ամրապնդման համար հարկավոր է, որ խորանա նաև հայռուսական ռազմական համագործակցությունը, իսկ դրա համար նախ անհրաժեշտ է տարածաշրջանում վերականգնել Հայաստանի թուլացած դիրքերը և այն դարձնել գործոն թուրք-ադրբեջանական հեռուն գնացող նկրտումների առաջն առնելու համար։

Տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից Լավրովի այցը կապված է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլի հետ։ Ռուսաստանը, որպես միջնորդ, ձգտում է պահպանել իր դերը խաղաղ բանակցություններում։ Ռուսական կողմից իր դերը վերականգնելու ուղղությամբ պարբերաբար որոշակի մեսիջներ հնչում են։ Խոսքը վերաբերում է մասնավորապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերակենդանացմանը, իսկ դա կարող է ենթադրել նաև արցախցիների վերադարձ և խաղաղապահների տեղակայում։ Բայց թե ինչ զարգացումներ կհետևեն այս ամենին, շատ առումներով պայմանավորված է նաև Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներով ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայով։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում