Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ

Ինչպես «Սահակյանշին»-ը ձախողեց Վեդու ջրամբարի կառուցումը և անպատիժ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հեղափոխական իշխանությունը ձախողում է գլոբալ ծրագրերը, որոնց թվում է Արարատի մարզի Վեդու ջրամբարի կառուցումը, որը պետք է դառնա Արարատի մարզի ավելի քան 50 հազար գյուղացիական տնտեսությունների համար սնման աղբյուր, եւ ծրագրի իրականացման 4 տարիների ընթացքում շուրջ 250 նոր աշխատատեղեր պետք է լինեին՝ ամսական 220-250 հազար դրամ միջին աշխատավարձով:

Իսկ ինչ ունենք այսօր

Նախ, հիշեցնենք, որ ջրամբարի նախագիծը պատրաստվել է ֆրանսիական ARTELIA EAU & ENVIRONMENT եւ բելգիական SHER Ingenieurs-Conseils ընկերությունների կողմից՝ «ՋՐՏՈՒՔ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Շինարարությունն իրականացվում է հայկական «Սահակյանշին» եւ իրանական «Պեգա Քընսթրաքշն» կոնսորցիումի կողմից: Պատասխանատուները հույս են հայտնել, որ ջրամբարի շինարարությունը 3-4 տարի հետո շոշափելի արդյունքներ կտա:

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ 2017 թվականին հայտնել էր, որ «Մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը, որը շուտով հուսալի ոռոգմամբ կապահովի Արարատյան դաշտի շուրջ 7 հազար 500 հեկտար հողատարածք»։

Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին, «Սահակյանշինը» հայտնեց, թե մեծ թափով շինարարություն է ընթանում.

Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, որի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո: 2020 թվականի ապրիլին արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված ՏԿ նախարար սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2021 թվականի մարտին:

Խոստումը չկատարվեց, բայց ընկերության տույժերը մեղմացան

Իհարկե, 2021 թվականի մարտին Վեդու ջրամբարի շինաշխատանքները չավարտվեցին, բայց ՀՀ Կառավարությունը «Վեդի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների նախագծում եւ կառուցում» պայմանագրի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 14-ին որոշեց 1.6 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրել «Սահակյանշին» ՓԲԸ-ին՝ Վեդու ջրամբարի կառուցումն ավարտելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվում է «Վեդի ջրամբարի եւ ոռոգման համակագրի կառուցում» ծրագիրը, որի շրջանակում «Սահակյանշին» ՓԲԸ-«ՊԵԳԱ Քընսթրաքշն» ԲԸ (Իրան) ՀՁ-ի հետ կնքվել է «Վեդի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների նախագծում եւ կառուցում» պայմանագիրը՝ աշխատանքների մեկնարկ սահմանելով 2017 թվականի մարտի 1-ը՝ 48 ամիս տեւողությամբ։

Պայմանագրով նախատեսվում է ջրամբարը, մասնավորապես՝ երկու պատվարները, վարարային ջրհեռը, ցեմենտացիոն վարագույրը, ոռոգման կուլվերտը, ջրառ եւ ջրտուք հանգույցները, հիդրոմեխանիկական եւ հսկիչ-չափիչ սարքավորումներն ու հեռակառավարման ՍԿԱԴԱ համակարգը։

Պայմանագրի մեկնարկի ամսաթվից մինչեւ օրս իրականացվել են ընդհանուր աշխատանքների ավելի քան 94 %-ը։ Սակայն պայմանագրի իրականացման ընթացքում ընկերությունում ի հայտ եկան ֆինանսական խնդիրներ՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ, նաեւ եվրոյի փոխարժեքի կտրուկ անկմամբ:

Այս ամենի համար Կառավարությունը ոչ միայն բյուջետային վարկ տրամադրեց «Սահակյանշին» ՓԲԸ-ին, այլեւ տույժ-տուգանքները (ավելի քան 2․9 մլն եվրո) մեղմացնելու որոշում կայացրեց՝ պայմանով, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի դեկտեմբերին։

Վարկ՝ առանց հիմնավորումը եւ արդյունավետությունը ստուգելու

ՀՀ Հաշվեքննիչ պալատը, ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարության 2023թ. գործունեությունը, պարզել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 1.6 մլրդ դրամ վարկ է տրամադրել «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը՝ առանց պահանջվող գումարների հիմնավորման, առանց ընկերության վճարունակության վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացության, առանց վարկի ապահովման միջոցների, առանց ծրագրի իրականացման արդյունավետության հաշվարկի եւ նույնիսկ առանց վարկավորման հայտի ներկայացման։

Հաշվեքննիչ պալատը նաեւ պարզել է, թե որքան անբարեխիղճ է աշխատել «Սահակյանշին» ՓԲԸ-ն, որ վարկային պայմանագիրը կնքելուց հետո՝ մինչեւ տրամադրումն ընկած ժամանակահատվածը, պայմանագրի շրջանակում կատարել է ընդամենը 211 մլն դրամի աշխատանքներ։ Ընդ որում՝ պետական կառույցները չեն օգտվել իրենց իրավունքից՝ ստուգելու եւ վերահսկելու ընկերության ֆինանսական գործունեությունը։ «Սահակյանշին»-ը 1․6 մլրդ դրամի թվով երեք հայտերում նշել է, որ պարտքերի վճարումները կատարելուց հետո կներկայացնի հիմնավորող փաստաթղթերը, սակայն դրանք այդպես էլ չի ներկայացրել հաշվեքննությանը։

Էլի ժամկետների երկարաձգում եւ չկատարված աշխատանք

Տեղեկացնենք, որ ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ջրամբարի ծրագիրը պետք է ավարտվեր 2 տարում, այսինքն՝ 2019 թվականին։ 2023-ի սեպտեմբերին, բյուջետային վարկի տրամադրման ժամանակ էլ, պատասխանատուները նշել էին, թե ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ՝ «պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ, նաեւ եվրոյի փոխարժեքի կտրուկ անկմամբ», եւ վստահեցրել, թե աշխատանքները կավարտվեն 2023-ի դեկտեմբերին։

Սակայն 2023-ի սեպտեմբերի դրությամբ ջրամբարի կառուցման ծրագրի կատարողականը գնահատվում էր 94%,
2024 թվականի մայիսին՝ 97%։

Աշխատանքների այդ վերջին 3%-ը երբ կավարտվի՝ պարզ չէ, պաշտոնյաները նոր ժամկետներ չեն նշում, եւ ջրամբարն ամբողջությամբ կառուցված չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Սահակյանշին» ՓԲԸ-ից տեղեկանալ, թե երբ կավարտեն ջրամբարի շինարարությունը: «Սահակյանշինը» պահանջեց գրավոր հարցմամբ դիմել. հարցումն ուղարկել ենք:

Նշենք, որ այս խնդրի վերաբերյալ խոսեց նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հայտարարելով, որ Փաշինյանի կառավարությունը ձախողում է ջրամբարի կառուցումը:

Ում է պատկանում անպատժելի «Սահակյանշին»-ը

Տեղեկացնենք, որ «Սահակյանշին» ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերությունը 107.5 մլն դրամի վնաս է ունեցել, 2022-ն էլ է ամփոփել վնասով՝ 58.3 մլն դրամ։

«Սահակյանշին» ՓԲԸ-ն հիմնադրվել է հեռավոր 1999 թվականին, որի 99%-ի սեփականատերը Սուրեն Սահակյանն է։ «Նախկին Հայաստանում» նա բավականին խոշոր շինարարական աշխատանքներ է իրականացրել՝ Արզնի-Շամիրամ ջրանցք, Մարմարիկի ջրամբար, «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կամուրջներ, ՊԵԿ-ի Դիլիջանի ուսումնական կենտրոն, «Մոնթե Մելքոնյան» ճանապարհային հանգույց, Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ մոտ 6 հեկտարի վրա բնակելի թաղամաս, որը պետք է խճուղու քանդված ավտոճանապարհը կառուցի, բայց տարիներ շարունակ նաեւ դա չի կառուցում:

Հավելենք նաեւ, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինաշխատանքներում խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին. 2019-ին ՀՀ ՊԵԿ-ը հայտարարեց, որ «Սահակյանշին»-ը թաքցրել է ավելի քան 1.4 մլրդ դրամ հարկային պարտավորություն, հարուցվել է քրգործ։ Այդ գործի նախաքննությունը մինչեւ օրս շարունակվում է, բայց ինչպես կոռուպցիոն մյուս մեծ սկանդալի՝ ԱՆԻՖ հիմնադրամի դեպքում, գործում որպես մեղադրյալ ներգրավված անձ կամ անձինք չկան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: