Երևանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին ազատ են արձակել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մայիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, կալանքից ազատել է Երեւանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին․ Արամ Գյուլզադյանին, Արսեն Կարոյանին, նաեւ քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներին՝ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանին եւ նրա տեղակալ Արամ Այվազյանին։ Ի դեպ, այս գործով անցնում է նաեւ հողի վերահսկողության վարչության պետի գործող տեղակալ Միքայել Ղիմոյանը, որի նկատմամբ Վերաքննիչ դատարանն ամիսներ առաջ էր տնային կալանք ընտրել։ Գյուլզադյանի պաշտպան Հայկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալի եւ Արսեն Կարոյանի նկատմամբ խափանման միջոց են ընտրվել վարչական հսկողությունը եւ գրավը՝ 10 միլիոն դրամի չափով, եւ բացակայելու արգելք, իսկ Ռոբերտ Դարբինյանի եւ Արամ Այվազյանի նկատմամբ՝ տնային կալանքը, Ղիմոյանի խափանման միջոցը մնացել է նույնը։ Մայիսի 21-ի նիստում քննվել է միայն խափանման միջոցի հարցը:
Եվ չնայած դատախազն առարկել է, բայց միջնորդությունը բավարարվել է։ Գործում 7 մեղադրյալ կա, որոնցից 5-ը քաղաքապետարանի ներկա եւ նախկին աշխատակիցներն են, մեկն Արաբկիր վարչական շրջանի աշխատակից է, եւ մեկ քաղաքացի։ Նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի, Գյուլզադյանն ավելի քան 500 հազար դրամի կաշառք է ստացել՝ ինչ-որ գործարք անելու համար։ Ի դեպ, Գյուլզադյանը, Տիգրան Ավինյանի որոշմամբ, 2020-ին պարգեւատրվել էր Երեւանի 2800-ամյակի հուշամեդալով: Նա նախկին ՀՀԿ-ական է, 2018-ին ՔՊ-ական է դարձել։ Այս գործից բացի, մի շարք վարույթներ կան` կապված Շենգավիթ, Կենտրոն, Նոր Նորք վարչական շրջանների, նաեւ՝ քաղաքապետարանի այլ վարչությունների հետ»:
Մանրամասները՝ այստեղ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...