Այս անգամ էլ՝ ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի դիտումները շեշտակի աճել են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո ունեցած երեք հրապարակային խոսքի դիտումների վիճակագրությունն ուսումնասիրելով՝ պարզվեց, որ նրա անձի, խոսքի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շեշտակի աճ է արձանագրել։ Նախորդիվ նշել էինք, որ, մասնավորաբար, «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին մի քանի լրատվամիջոցում տեղադրված տեսանյութերը ունեցել են ավելի քան 2,5 մլն դիտում: Այս անգամ ուսումնասիրել ենք երկրորդ նախագահի՝ մայիսի 19-ին հրապարակված 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցը: Հիշեցնենք, որ հարցազրույցը վերաբերում էր Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, մեծ հատվածը վերաբերում էր այս իշխանությունների օրոք կոռուպցիային։
Եվ այսպես, չնայած Քոչարյանի հարցազրույցն ամբողջական և հատվածաբար տեղադրվել է բազմաթիվ հարթակներում, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ մենք ուսումնասիրել ենք ընդամենը մի քանի առաջատար ԶԼՄ-ի պաշտոնական էջերը սոցիալական հարթակներում։
Յոթ լրատվամիջոցի ֆեյսբուքյան հարթակներում տեղադրված նյութերի ընդհանուր դիտումների պատկերը ուրբաթ օրվա դրությամբ. News.am – 313000, 5-րդ ալիք – 491653, 24News.am – 29870, Yerevan.Today - 804524, Yerkir. am – 22809, Hayeli.am – 92513, Politik. am -111754։ Յութուբյան հարթակներում պատկերը հետևյալն է. News.am 142653, 5-րդ ալիք – 304523, 24News.am – 32556, Yerevan.Today – 20075, Yerkir. am – 4866, Hayeli.am – 121537, Aravot. am -1176, Politik.am – 59552, Hraparak. am - 576, Azatutyun- 2300։ Ուսումնասիրել ենք նաև լրատվամիջոցների ինստագրամյան և տելեգրամյան էջերը, պատկերը նույնն էր։ Երկրորդ նախագահի պաշտոնական հարթակներում ևս ընդհանուր մոտ 820 հազար դիտում էր եղել։
Եվ այսպես, ընդամենը մի քանի լրատվական հարթակներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ունեցել է մոտ 5 մլն դիտում: Կրկնում ենք, որ խոսքը վերաբերում է այդ հարցազրույցը հրապարակած մի քանի տասնյակ լրատվամիջոցներից ընդամենը մի քանիսին։ Չենք ուսումնասիրել (ֆիզիկապես հնարավոր էլ չէր) ողջ լրատվական դաշտը, չենք ուսումնասիրել հասարակական-քաղաքական գործիչների, ակտիվիստների էջերը, որոնք տարածում էին տեսանյութերը, չենք ուսումնասիրել նախագահի աջակից կամ հակառակորդ գործիչների էջերը։
Նշենք նաև, որ ուսումնասիրությունը կատարվել է ուրբաթ օրը՝ մայիսի 23-ի երեկոյան. այսինքն, վստահաբար կարելի է նշել, որ դիտումներն արդեն գերազանցում են 5 միլիոնը։
Ի դեպ, շատ ավելի հետաքրքրաշարժ պատկեր է գրանցվում տեսանյութերի ներքո հավանումներն ուսումնասիրելիս։ «Փաստն» ուսումնասիրեց շուրջ 20 լրատվամիջոցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասերի ներքո նշումները։ Արձանագրեցինք, ընդհանուր առմամբ, 45 հազար դրկան և ընդամենը 7800 բացասական էմոջիներ։ Շեշտենք, որ դրանք ուսումնասիրելու համար ընտրված լրատվամիջոցների կեսից ավելին հայտնի են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ հատուկ դրական վերաբերմունքով, և ենթադրելի էր, որ այդ լրատվամիջոցներին են հետևում երկրորդ նախագահի նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցողները: Ու անգամ այդ պարագայում բացասական արձագանքները 5 անգամ ավելի քիչ են։ Սա կարող է նշանակել, որ ոչ միայն երկրորդ նախագահի խոսքի նկատմամբ հետաքրքրությունն է ավելացել, այլև փոխվել է ընկալումն ու արձագանքը, այն է՝ շեշտակի նվազել է երկրորդ նախագահի հակավարկանիշը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...