Նոր արշավներ էլ կլինեն․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայ առաքելական եկեղեցին եւ հոգեւոր դասը միակ ուղղությունը չեն, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել, ասում են` ընտրություններին ընդառաջ, պետական համակարգն աշխատում է բոլոր ուղղություններով։ Դիցուք, վերջին շաբաթներին «փնտրում, հայտնաբերում են» փոքր ձեռնարկատերեր-գործարարների եւ հարկային ստուգումների արդյունքում խոշոր տուգանքներ սահմանում նրանց նկատմամբ՝ փորձելով առաջիկա զարգացումներից առաջ «հնազանդեցնել» նրանց, հակառակ դեպքում կտանեն սնանկության։
Իհարկե, ՊԵԿ-ը հերքում է նման տեղեկությունները՝ ասելով, թե պարբերական եւ հերթական ստուգումներ միշտ են անցկացնում եւ անակնկալ այցեր միայն ընդդիմադիրների մոտ չեն ունենում, սակայն ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներից հատկապես վերջին շաբաթներին բազում բողոքներ ենք ստանում, որ հարկայինից իրենց այցի են գալիս։ Ավելին` 8/8 սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը զուգահեռ, բազմաթիվ մանր խանութներ են փակվում, ինչին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք»:
Մանրամասները՝ այստեղ։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»