Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Մամուլի տեսություն

Գլխավոր թիրախը հասարակությունն է. 7 տարվա արատավոր հետքերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող իշխանությունների կառավարման ավելի քան 7 տարում ձևավորվել է մի այնպիսի քաղաքական միջավայր, որի առաջնային շարժիչ ուժը դարձել է ատելության ու թշնամանքի օրակարգը։ Փաշինյանի կառավարման սկզբից ի վեր իշխանության խնդիրը եղել է Հայաստանի ներսում թշնամիներ ու «մեղավորներ» մատնանշելը՝ իրենց ձախողումների մեղքն այլոց վրա բարդելու համար։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի «մոդելը» հիմնված է ոչ թե ներառականության, երկխոսության, համախմբման և համակարգային բարեփոխումների վրա, այլ խորապես պառակտիչ, անհանդուրժողականություն սերմանող և մանիպուլ յատիվ գործելակերպի վրա, որի նպատակն է իշխանության պահպանումը՝ նույնիսկ արժեքային կապիտալի իսպառ կորուստի գնով։ Նման մոտեցումը մի կողմից թույլ է տալիս խուսափել կոնկրետ խնդիրների բովանդակային քննարկումից, իսկ մյուս կողմից էլ՝ իշխանություններին տալիս է մոբիլիզացիոն հնարավորություն՝ սեփական կողմնակիցներին պահելու մշտական սպառնալիքի զգացողության մեջ։

Բայց իշխանական քարոզչությունը այնպիսի հանգուցակետի է հասցրել հանրության ներսում բաժանարար գծերի անցկացումը, որ դա հասարակական ավելի լայն պառակտման պատճառ է դարձել։ Արդյունքում հասարակական կյանքը դարձել է մշտական կասկածի, բաժանման և անհանդուրժողականության միջավայր, որտեղ մի փոքր միջադեպն իսկ կարող է վերաճել լուրջ հակասության կամ բռնության։ Այլ կերպ ասած՝ անհանդուժողականության երևույթները պրոյեկտվում են նաև անհատական մակարդակով։ Եվ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է փոքր անհամաձայնությունը կամ վեճը մարդկանց միջև բռնության և ողբերգական հետևանքների պատճառ դարձել։

Այս պայմաններում բովանդակային քաղաքական դիսկուրսը՝ որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալ։ Ոչ միայն փակվում են քննարկման հարթակները, այլև փորձագետների, մտավորականների և ոլորտային մասնագետների ձայները լռեցվում են։ Իսկ երբ հնչում է քննադատություն որևէ օրենսդրական կամ այլ նախաձեռնության նկատմամբ, այն անմիջապես հանդիպում է պիտակավորման ալիքի. քննադատն անվանվում է «նախկին», «խանգարող», «ռևանշիստ», «հինգերորդ շարասյուն» և այլն։ Արդյունքում ոչ միայն հանրային քննարկման դաշտն է ամայանում, այլև պետական համակարգն է մաքրվում ցանկացած այլախոհությունից՝ վերածվելով միայն «վերևից» առաջնորդվող և կուրորեն կատարող մեխանիզմի։ Իսկ առանց բազմակարծության, առանց գիտելիքի շրջանառության, առանց մասնագիտական վերլուծության պետական քաղաքականությունը վերածվում է կիսավերբալացված խրոնիկ աղմուկի, որի մեջ հանրային բովանդակություն չկա։

Բովանդակության բացակայությունը բերում է ևս մեկ վտանգավոր հետևանքի՝ հանրային համընդհանուր նահանջ քաղաքակրթության, ուղեղի ու մտածելու դաշտից։ Բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաները այսօր կարող են իրենց թույլ տալ ոչ միայն գռեհիկ, փողոցային լեզվամտածողության արգասիքներ, այլև դրանք ներկայացնել իբրև «ժողովրդին մոտ» խոսք, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ իրենց խոսքը ցանկանում են հանրային շրջանառության առարկա դարձնել, ավելին՝ հանրությանը դարձնել որպես դրա սպառող ու կիրառող։ Կամ առնվազն այդպիսինների դաշտը մեծացնել, քանի որ չի կարելի ասել, թե մեր հանրության մեջ չկան հայհոյանքից ու նման մակարդակի՝ «դոգային» խոսքից հալվողներ: Երբ պաշտոնյան սկսում է խոսել «բեսեդկայի» կամ ցածրորակ սերիալի հերոսի պես, դա ազդում է հանրային գիտակցության վրա՝ իջեցնելով ընդհանուր լեզվամշակութային ընկալման շեմը, որտեղ արժանապատիվ լեզուն ընկալվում է որպես «ոչ պիտանի», իսկ փողոցային բառապաշարը՝ որպես «ակտուալ»։ Եթե նախկինում պետության ղեկավարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա նման բառապաշարով հանդես գար, ապա անմիջապես կգամվեր անարգանքի սյունին, բայց հիմա ուրիշ է, «բան է փոխվել». հանրային արժեհամակարգն այնքան է դեգրադացվել, որ մարդկանց մի մասի համար ուղղակի գրավիչ է դարձել գռեհիկ ու հայհոյախառն բառապաշարը։ Ու նման արատավոր միտումը հատկապես խրախուսվում է սոցիալական ցանցերում։

Եթե որևէ ավանդ ունեցող մասնագետ կամ մտավորական տեսակետ հայտնի, նրան չեն լսի, իսկ եթե մի բլոգեր կամ իրեն քաղաքագետ հորջորջող ինչ-որ անձ, կամ թեկուզ հենց իրեն քաղաքական գործիչ հայտարարող մեկը, բովանդակային լուծումների մասով ոչինչ չասելով հանդերձ, հայհոյանքներով համեմված, ստորին մակարդակի բառապաշարով վիրավորի տարբեր մարդկանց, իսկույն ֆավորիտ կարող է դառնալ՝ շատ արագ անհայտների շարքից տեղափոխվելով հայտնիների շարքը՝ դառնալով հանրային «լուրջ» դեմք։ Եվ ըստ էության, հիմնական նպատակը այս «լսարանի» մեծացումն է:

Մյուս կողմից էլ՝ սուտը, մանիպուլ յացիաներն ու օդից կախված լուրերը դարձել են հանրային կատեգորիա։ Ավելի շատ պոպուլ յար է այն խոսքը, որի մեջ սուտը գերակշռում է։ Ու այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մարդիկ ավելի շատ հակված լինեն ստին ու միֆերին, քան ճշմարտությանը։ Խոսքի արժեքի այս անկումը ոչ միայն ոչնչացնում է բովանդակային խնդիրների բարձրացման հնարավորությունը, այլև ընդհանրապես կազմաքանդում է հանրային դիսկուրսի ինստիտուտները։

Այս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում նկատվող մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ կրթական համակարգում նշաձողն անընդհատ իջեցվում է։ Եթե ռեֆորմներ էլ կատարվում են, ապա դրանք, ի վերջո, արդյունավետության բարձրացման հարց չեն լուծում։ Իսկ կադրային նշանակումների պարագայում ակնհայտ է դառնում, որ կրթվածությունը ոչ միայն առաջնահերթություն չէ, այլ հաճախ համարվում է խանգարող գործոն։ Մարդիկ կարող են առանց մասնագիտական փորձի, առանց լուրջ կրթական պատրաստվածության զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող պաշտոններ՝ միայն և միայն քաղաքական նկատառումների արդյունքում։ Կրթության թեմայով իշխանությունները անընդհատ խոսում են, ձևական օրակարգեր են կառուցում, նշում են, թե այն նորաձև է, սակայն իրականում պետությունը որևէ հետևողական ռազմավարություն չունի կրթական քաղաքականության ոլորտում՝ բացի ցուցադրական և մակերեսային բարեփոխումներից, որոնք հաճախ միայն խորացնում են ճգնաժամը։

Այս միջավայրում հանրային գիտակցությունը սնվում է շոուներով։ Իշխանական մեդիա հարթակները մեծ մասամբ ներկայացնում են սինթետիկ իրականություն, որտեղ կեղծ օպտիմիզմով ու ցուցադրական տեսարաններով փորձում են ծածկել իրական խնդիրները։ Այդ քարոզչական տեռորից տպավորություն կարող է առաջանալ, թե Հայաստանում խնդիրներ չկան, ապրում ենք իդեալական երկրում, որտեղ մարդիկ բավարարված են, սոցիալական պայմանները բարելավվում են, իսկ կառավարությունը ամեն հարց լուծում է մեծ արագությամբ։ Իրականությունն, իհարկե, բոլորովին այլ է՝ աճող աղքատություն, գնաճ, գործազրկություն, կրթության և առողջապահության մակարդակի անկում, արժեզրկվող ինստիտուտներ ու քայքայվող արժեհամակարգ։

Այդ արժեզրկման ամենախոր և վտանգավոր օրինակներից մեկը պետականության հիմնասյուների դեմ տարվող համակարգային արշավն է։ Նախ՝ վարկաբեկվում է բանակը՝ պարբերաբար ներկայացվելով իբրև կոռումպացված և անարդյունավետ կառույց, որը պրոֆեսիոնալ բանակի անվան տակ պետք է ընդամենը սահմանապահ զորքերի վերածվի ու սահմանապահ գործառույթներ իրականացնի։ Պատահական չէ, որ խրախուսվում է «դեզերտիրությունն» այն համատեքստում, որ կարելի է գումար վճարել ու բանակում քիչ ծառայել։ Փաստացի բանակը հեղինակազրկվում է՝ համարվելով որպես մի կառույց, որտեղ պետք է հնարավորինս խուսափել ծառայելուց։ Ավելին, այն համարվում է «պատժախուց»:

Մյուս կողմից էլ՝ թիրախավորվում է Եկեղեցին՝ իբրև «չուլանացած» կառույց, որը չպետք է դեր ունենա հանրային կյանքում։ Այսինքն, այն մեծ դերակատարությունը, որ Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ինքնապահպանման գործում, ուղղակի զրոյացվում է։ Իսկ Եկեղեցու դեմ ուղղված հարձակումների միտումներից մեկն էլ կառույցի վարկաբեկումն է այն համատեքստում, որ այն ոչ թե որպես ինստիտուտ դիտարկվի, այլ ընդամենն ասոցացվի որոշ մարդկանց կամ երևույթների հետ։

Պատմության աղճատումը, հերոսներից հրաժարվելը, հիշողության նսեմացումը և հայրենիքի գաղափարի փոխարինումը «խաղաղության դարաշրջանով», որի մեջ խաղաղության հասկացությունը պարզապես անիմաստ հույսերով ներշնչվելու ու հարմարվելու քարոզ է, վերածվում է ազգային դիմադրողականության վերացման իրական ծրագրի։ Եվ այս ամբողջ քաղաքական ռեժիմի կենտրոնում կանգնած է մեկ հիմնական գաղափար՝ իշխանության պահպանում ցանկացած գնով, անգամ այն դեպքում, եթե դրա դիմաց զոհաբերվեն արժանապատվությունը, լեզուն, կրթությունը, ինստիտուցիոնալությունը, հասարակական համերաշխությունը ու վերջապես նաև սեփական հայրենիքի ապագան։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում