Նիկոլ Փաշինյանի՝ Գարեգին Նժդեհ 29 հասցեում գտնվող բնակարանը վաճառվել է 45 մլն դոլարով․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մենք դեռ 2020 թ․ ապրիլի 21-ին գրել էինք, որ estate.am կայքում հայտնաբերել ենք Նիկոլ Փաշինյանի՝ «Հայրենիք» կինոթատրոնի մերձակայքում` Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող բնակարանի վաճառքի մասին հայտարարությունը: Հետագայում Փաշինյանն իր ասուլիսներից մեկում ասել էր, որ չեն կարողանում «իրենց ուզած գնով» վաճառել այդ բնակարանը, իսկ այս տարի «Ընտանեկան փոդքաստներից» մեկի ժամանակ ասել էր, որ փոդքաստի համար անհրաժեշտ գումարը բնակարանի վաճառքից ստացված գումարից են ծախսում, որը կարողացել են վաճառել 2024 թվականին, եւ շեշտել էր, որ բնակարանն Աննայի սեփականությունն էր:
Աննա Հակոբյանն այս բնակարանը նշել է 2024 թվականի իր եկամուտների հայտարարագրում: Գնորդի անունը՝ Մարինա Ալբերտի Ռուդս, ոչինչ չի ասում լայն հանրությանը: Ավելին` նա ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա, ՀՀ քաղաքացի չէ: 3 սենյականոց բնակարանը վաճառվել է 45 մլն 500 հազար դրամով, որը բավականին լավ գին է այդ տարածքի համար: Սա այն բնակարանն է, որտեղ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, 2024 թ. մարտի 8-ին իր նկարների ցուցադրությունն էր կազմակերպել, եւ որի պատերի լուսանկարները պտտվում են սոցցանցերով` այն բանից հետո, երբ Փաշինյանը «չուլան» անվանեց եկեղեցիները»։
Մանրամասները՝ այստեղ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...