Արարատ Միրզոյանն արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելու կգնա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը իրենց թիմի միակ անդամներից է, որ քիչ շփում ունի թիմի հետ ու կարելի է ասել սա հնարավորություններից մեկն է նրան հարցեր ուղղելու: ՔՊ-ականները մեզ պատմում են, որ Միրզոյանը մի կողմ է քաշվել, սկանդալային միջադեպերից թիմին չի պաշտպանում, այլ միայն իր աշխատանքով է զբղված:
«Ժողովուրդ» օրաթրթը տեղեկացավ, որ Արարատ Միրզոյանն անգամ հրաժարվել է ՔՊ վարչության անդամ լինելուց, որպեսզի որևէ ձևով չխառնվի ՔՊ-ի ներսի «խարդավանքներին»: ՔՊ-յամերձ մեր աղբյուրները նշում են նաև, որ Միրզոյանը կապերը խզել է անգամ իր վաղեմի ընկերների հետ և այլևս թիմային մարդ չի համարվում:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արարատ Միրզոյանի ջանքով, «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել նրա կինը` Գոհար Աբաջյանը: Սա մի նոր ներդրումային գրավչության կենտրոն է որին թերևս սպառնում է կոռումպացված ԱՆԻՖ-ի ճակատագիրը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին