Արևային վահանակներ ռելսերի միջև. ինչպես է Շվեյցարիան փոխում խաղի կանոնները
Շվեյցարիայում մեկնարկել է եզակի նախագիծ. արևային վահանակներ են տեղադրվում անմիջապես երկաթուղային գծերի միջև։ Այս նորարարական լուծումը պատկանում է «Սան-Վեյս» ստարտափին և ներդրվել է Նևշատել կանտոնում՝ Բյուտ կոմունայում, գրում է pravda.ru–ն։
2025 թվականի ապրիլի 28-ից ուղևորատար գնացքներն անցնում են փորձարարական կայանքի վրայով, որը բաղկացած է 48 արևային վահանակներից՝ յուրաքանչյուրը 380 Վտ հզորությամբ։ Վահանակները տեղակայված են մոտավորապես 100 մետր երկարությամբ հատվածի վրա։ Դրանց տեղադրումը կատարվել է «Սան-Վեյս»-ի գործընկեր Scheuchzer ընկերության հատուկ մեքենայի միջոցով։ Համակարգի եզակի առանձնահատկությունը դրա շարժունակությունն է։ Վահանակներն ամրացված են արտոնագրված մեխանիզմով, որը թույլ է տալիս դրանք արագ հանել ռելսերի սպասարկման համար։
Նախատեսվում է, որ փորձնական կայանը տարեկան կարտադրի մոտ 16 ՄՎտժ էլեկտրաէներգիա, որը համարժեք է երեքից չորս միջին շվեյցարական տնային տնտեսությունների սպառմանը։ Չնայած համեստ թվերին, նախագիծը դիտվում է որպես տեխնոլոգիայի մասշտաբավորման փորձարկման հարթակ։
«Սան-Վեյս»-ը նախատեսում է համակարգի համապարփակ փորձարկում անցկացնել երեք տարվա ընթացքում։ Հաջողության դեպքում ընկերությունը մտադիր է տեխնոլոգիան առաջարկել ամբողջ աշխարհի երկաթուղիներում ներդրման համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»