Արևային էներգետիկայում համաշխարհային ներդրումները կաճեն
Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) «Համաշխարհային էներգետիկ ներդրումներ» տարեկան զեկույցում հայտնել է, որ 2025 թվականին էներգետիկայում համաշխարհային ներդրումները կաճեն և կկազմեն 3,3 տրիլիոն դոլար (2,89 տրիլիոն եվրո)՝ չնայած տնտեսական անորոշությանը և աշխարհաքաղաքական լարվածությանը:
Զեկույցում նշվում է, որ մաքուր էներգիայի տեխնոլոգիաները, ներառյալ վերականգնվող էներգիայի աղբյուրները, միջուկային էներգետիկան և էներգիայի պահպանման համակարգերը, պետք է ներգրավեն 2,2 տրիլիոն դոլարի ներդրումներ, ինչը կրկնակի գերազանցում է հանածո վառելիքի համար սպասվող գումարը:
Ակնկալվում է, որ ամենամեծ ներդրումները կստանա արևային էներգետիկան. կանխատեսվում է, որ դրանք 2025 թվականին կհասնեն 450 միլիարդ դոլարի, իսկ մարտկոցների համար ներդրումները կաճեն մինչև 66 միլիարդ դոլար: Մարտկոցները նախատեսված են մեղմելու վերականգնվող էներգիայի աղբյուրների նախագծերի ընդհատումները՝ էներգիա կուտակելով առաջարկի գագաթնակետին և բաց թողնելով պահանջարկի գագաթնակետին, սակայն այս տեխնոլոգիայի մեջ ներդրումները հետ են մնում արևային և հողմային էներգետիկայի ներդրումներից:
ՄԷԳ-ի զեկույցում ասվում է, որ 2025 թվականին նավթի արդյունահանման ներդրումները կկրճատվեն 6 %-ով: ՄԷԳ-ը նաև զգուշացրել է, որ էլեկտրաէներգիայի անվտանգության համար 2030-ականների սկզբին անհրաժեշտ կլինի ավելացնել ցանցային տեխնոլոգիաների ներդրումները մինչև գեներացման ծախսերին մոտ մակարդակ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»