«Ժողովուրդ». Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում. Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով գրառումներ է անում, թե Կաթողիկոսը զավակ ունի, բայց Գարեգին Բ-ն որոշել է տուրք չտալ Փաշինյանի հայտարարություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոգևորականների շրջանում որոշել են այլևս քիչ արձագանքել իշխանությունների վարկաբեկիչ հայտարարություններին՝ եկեղեցու, սրբազանների աշխարհիկ կյանքի մասին արված նրանց գռեհիկ խոսքերի վերաբերյալ: Բայց, արի ու տես, որ այս լռությունը չի հանգեցնելու նրան, որ իշխանությունները զուսպ լինեն, կամ նահանջեն:
ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ, նախօրեին՝ ՔՊ նախաձեռնող նիստին, հստակ հայտարարել է, որ իրավապահները պետք է պարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներւմ, հոգևորականների կյանքում, և թե Կաթողիկոսի կուսակրոնության խախտումը ինչպես պետք է պատժել:
Այսինքն՝ Փաշինյանը հստակ նշել է, որ իր թիմը պետք է այս հարցում վճռական լինի՝ նահանջ չի լինելու:
Իսկ եկեղեցում վերջնականորեն համոզմունք ունեն, որ սատանայի հետ չպետք է վարվել որևէ կերպ. կլռեն»։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան
Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա Ալավերդյան
Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ Սարգսյան
Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank