Կալանավորվել է դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին․ խուզարկվել է «Նեֆրիտ մայնինգ» ՍՊ ընկերության գրասենյակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ սեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի կաշառքի գործով քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին։ Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ մայիսի 30-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի վարույթի շրջանակում խուզարկել է «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակը, որը կապ ունի կաշառքի գործով անցնող անձանցից մեկի հետ։
Այս խուզարկության գործը դարձել է իրավաբանների բախման լուրջ թեմա։
Բանն այն է, որ երեկ ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարել էր՝ «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակի փաստաբանները 2025 թվականի մայիսի 30-ին դիմել են Փաստաբանների պալատ՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել իրենց աշխատավայրերում, որի արդյունքում առգրավվել են փաստաբանների աշխատանքային համակարգիչները:
Փաստաբանները հայտնել են, որ խուզարկության ժամանակ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել են, որ իրենք փաստաբաններ են, իրենց մոտ գտնվող փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները, ներառյալ՝ համակարգիչները, պարունակում են բազմաթիվ վստահորդների փաստաբանական գաղտնիքներ: Փաստաբանները պահանջել են դադարեցնել իրականացվող գործողությունները, սակայն նախաքննական մարմինը, անտեսելով փաստաբանների հայտարարությունները, շարունակել է գործողությունները՝ բացելով փաստաբանների աշխատասեղանների դարակները և թղթապանակները, ծանոթացել է փաստաթղթերին, առգրավել բոլոր չորս փաստաբանների համակարգիչները:
Ի պատասխան Փաստաբանների պալատի ահազանգի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակում, որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։
Խուզարկության ընթացքում պարզվել է, որ նույն ընդհանուր աշխատասենյակում է գտնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի աշխատանքային սեղանը, որի մասին տեղեկանալով՝ վարույթն իրականացնող քննիչն այդ հատվածը չի խուզարկել, այդ հատվածից համակարգիչներ կամ այլ իրեր չի վերցրել /քննչական գործողությունն ամբողջությամբ տեսաձայնագրվել է/»։
Ինչ է կատարվում: «Ժողովուրդ» օրաթերթը, երկու կողմերին լսելով, պարզեց, որ կաշառքի գործով անցնող, քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակն ու «Մալխասյանց» գրասենյակը նույն աշխատասենյակում են գործունեություն իրականացնում։ Պարզվում է՝ «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակն էլ կապ ունի կաշառքի գործով կալանավորված դատավոր Գուրգեն Մալխասյանի մյուս որդու հետ։ Իսկ թե էլ ինչ ուշագրավ իրավիճակ կլինի, ինչ նոր բացահայտումներ են սպասվում, կպարզենք՝ հետեւելով ընթացքին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան