Իմփիչմենթի գործընթացն օդից կախված է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը, ըստ ամենայնի, գլուխ չի գա: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի առաջարկով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրել, եւ խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել՝ սատարել այս որոշմանը, կոչ անելով ընդդիմադիր մյուս պատգամավորներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը։
«Հայաստան» դաշինքի ղեկավարը երեկ արձագանքեց․ ««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար»: Սա նշանակում է, որ քանի դեռ 2 անկախ կամ ՔՊ-ական պատգամավոր չեն միացել «Պատիվ ունեմ»-ի 6 հոգուն, գործընթացը շարունակություն չի կարող ունենալ:
Իհարկե, առավել հավանական էր, որ կմիանան ՔՊ-ից վտարված Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, սակայն նրանք՝ երկուսն էլ հայտարարեցին, որ չեն ստորագրելու: Հ. Աղազարյանը, մեր հարցին ի պատասխան, երեկ կրկին հիշեցրեց, որ իրենք արդեն նախաձեռնել են իմպիչմենտ ու Էդմոն Մարուքյանի թեկնածությունն են առաջարկել, եւ ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել, որ փոխեն իրենց դիրքորոշումն ու այլ թեկնածուի աջակցեն: Մեր ճշտող հարցին՝ եթե փողոցային պայքար սկսվի, ֆորսմաժոր լինի, դա կդիտարկե՞ն որպես նոր հանգամանք, Աղազարյանը չցանկացավ պատասխանել»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...