Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Տնտեսություն

Չինական ամբողջ լեռնաշղթան է ծածկված արևային մարտկոցներով

Անօդաչու թռչող սարքի կադրերը բացահայտել են Չինաստանի Գույչժոու նահանգում կառուցվող արևային էլեկտրակայանի անհավանական մասշտաբները: Հսկայական լեռնաշղթան բառացիորեն ծածկված է հորիզոնից այն կողմ ձգվող արևային վահանակներով: Անօդաչու թռչող սարքը նույնիսկ բավարար մարտկոց չի ունեցել ամեն ինչ նկարահանելու համար, գրում է point.md–ն։

China Daily-ի հին տվյալների համաձայն Գույչժոուում առաջին կայանքները հայտնվել են միայն 2015 թվականին, սակայն մի քանի տարվա ընթացքում տարածաշրջանը դարձել է Չինաստանի էներգետիկ քարտեզի կարևոր կետ։ 2018 թվականին այնտեղ արտադրվել է 1,75 միլիոն կիլովատտ արևային էներգիա՝ բավարար մոտ 1300 չինական տնային տնտեսություններին էլեկտրաէներգիա մատակարարելու համար (միջին սպառումը կազմում է տարեկան 1332 կՎտ/ժ մեկ տան համար 2024 թվականին)։

Մինչև 2020 թվականը նահանգում արևային էներգիայի արտադրության ծավալն աճել է ավելի քան 5 անգամ և գերազանցել 10 միլիոն կիլովատտը, իսկ 2023 թվականին արդեն 15 միլիոն։ Այդ աճը հնարավոր է դարձել կառավարության սուբսիդիաների, էժան բանկային վարկերի և տարածաշրջանում առկա հողերի շնորհիվ։ Չնայած դժվարին տեղանքին և խոնավ կլիմային, լեռնային մարզը, որը նախկինում անպիտան էր գյուղատնտեսության համար, իդեալական է դարձել արևային էլեկտրակայանների համար։

Դա ոչ միայն տեղական հաջողություն է, այլև լայնածավալ պետական ​​ռազմավարության մի մաս։ 2020 թվականին Չինաստանը պարտավորվել է մինչև 2030 թվականը եռապատկել վերականգնվող էներգիայի արտադրությունը։ Եվ, կարծես, երկիրն այդ նպատակին կհասնի ավելի շուտ, գուցե արդեն 2025 թվականին։

Այնուամենայնիվ, ածխածնային չեզոքության ճանապարհը (նպատակը սահմանված է մինչև 2060 թվականը) դեռ երկար է։ Չնայած ածխի սպառման անկմանը, այն դեռևս ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 57 %-ը։ Սակայն արևային էներգիայի ոլորտում առաջընթացն անհերքելի է։

Գույժոուի հսկա արևային էլեկտրակայանը ոչ միայն տպավորիչ սոցիալական ցանցերի բովանդակություն է, այլ նաև օրինակ է այն բանի, թե ինչպես է փոխվում համաշխարհային էներգետիկ լանդշաֆտը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]