Իշխանական վերնախավը վստահ է` Վեհափառը ելք չունի. հրաժարական կտա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական վերնախավը համոզված է, որ առաջիկայում Վեհափառը կհրաժարվի Կաթողիկոսի բարձրագույն պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Վեհափառը ելք չունի, հայտնվել է մի իրավիճակում, որ պետք է «ենթարկվի» Նիկոլ Փաշինյանի պնդումներին, եւ հոգեւորականները պետք է նոր Կաթողիկոս ընտրեն: Իշխանությունն իր ամենամտերիմ շրջապատում քննարկում է իրականացրել, ու միմյանց վստահեցրել են, որ Վեհափառը «ելք չի ունենալու», երբ ճնշումները օր օրի ավելանան:
Իսկ եկեղեցավորները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ Վեհափառը վստահեցրել է թիմին, որ իրենք կհասնեն իրենց ուզածին միայն լռությամբ, ու պետք է Փաշինյանի բարձրացրած «աղմուկին» ընթացք չտալ, և այն աստիճանաբար շուտով կմարի: Թե որ կողմը առաջիկայում կունենա իր համար ցանկալի արդյունք, դեռեւս պարզ չէ, բայց փաստ է, որ հանրության լայն շրջանակներին կատարվողը դուր չի գալիս»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»