Շահրամանյանին ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել է, որ իր ընտրվելուց հետո Սյունիքում տեղի ունեցող ցանկացած գործընթաց «կոտրելու» են ոչ միայն իր, այլև ողջ արցախցիների ուսերին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի իշխանությունների գործուն ճնշման արդյունքում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես գրել էինք, հրաժարվեց առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու, և նախագահի ընտրության համար սահմանված ժամկետները բաց թողնվեցին․ մայիսի 31-ը վերջնաժամկետն էր, քանի որ նախագահի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 21-ին, որից հետո 7-օրյա ժամկետում թեկնածու պետք է առաջադրվեր, ապա եռօրյա ժամկետում խորհրդարանի նիստ հրավիրվեր, եւ նախագահ ընտրեին:
Սակայն մեզ ասացին, որ մեկ շաբաթից ավելի է՝ արցախցի իրավաբանները հիմնավոր քրքրել են թե՛ Սահմանադրությունը, թե՛ խնդրո առարկային վերաբերող օրենսդրությունը և եզրակացրել, որ, համաձայն գործող իրավակարգավորումների, յուրաքանչյուր բաց թողնված ժամկետից հետո հաջորդ 7-օրյա ժամկետն է գործում` այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի խորհրդարանն ընտրություն չի կատարել:
Հետևաբար, խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են: Նրանք, ճիշտ է` Շահրամանյանից ձեռքերը լվացել են, քանի որ նրան ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել է, որ իր ընտրվելուց հետո Սյունիքում տեղի ունեցող ցանկացած գործընթաց «կոտրելու» են ոչ միայն իր, այլև ողջ արցախցիների ուսերին։ Հիշեցնենք, որ իշխանական սպառնալիքները տեղ հասցնողն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է»:
Մանրամասները՝ այստեղ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան