Հունաստանը Եվրոպայում առաջատար է արևային էներգիայի օգտագործման հարցում
Հունաստանը Եվրոպայում առաջատար է վերականգնվող էներգիայի օգտագործման հարցում (55 %), սակայն բախվում է ցանցի գերբեռնվածության հետ՝ արևային մոդուլների ավելցուկի պատճառով։ Օպերատորները ստիպված են դրանք անջատել պիկային ժամերին։ Հունաստանում վերականգնվող էներգիայի տարեկան օգտագործման մակարդակը զգալիորեն գերազանցում է Եվրոպայի այլ երկրների ցուցանիշներին և կազմում է 55 %։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնում էլեկտրաէներգիայի ոլորտում այս արևային երկրում։
Ներկայումս Հունաստանում տեղադրված է 16 գիգավատտ վերականգնվող էներգիայի հզորություն, որից արևային էներգետիկան կազմում է գրեթե 10 գիգավատտ, ներառյալ 2.5 գիգավատտ, որը շահագործման է հանձնվել անցյալ տարի։ Անցյալ տարի երկրում էներգիայի տարեկան պահանջարկի 55 %-ն ապահովվել է վերականգնվող աղբյուրներից, ընդ որում արևային էներգիայի բաժինը կազմել է մոտ 23 %։ Այսպիսով, Հունաստանը գերազանցել է Եվրոպայի այլ երկրներին, որտեղ միջին ցուցանիշը կազմում է 50 %։
2023 թվականին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանխատեսել էր, որ Հունաստանը «շուտով կարտադրի իր էլեկտրաէներգիայի պահանջարկի 80 %-ը վերականգնվող աղբյուրներից»։ Սակայն դրան հասնելը դժվար է ստացվում։
Արևային էներգետիկայի ոլորտը բախվել է դժվարությունների՝ պայմանավորված մի շարք գործոններով, ներառյալ Հունաստանի փոքր տարածքը, սահմանափակ ենթակառուցվածքները և էներգիայի պահեստավորման հզորությունների ավելացման հետաձգումները։ Հունաստանի կառավարությունը վերջին հինգ տարում հաստատել է չափազանց շատ ֆոտոէլեկտրային նախագծեր, ինչի արդյունքում շուկան հագեցած է։ Սա արևոտ օրերին հանգեցնում է «էներգիայի արտադրության զգալի ավելցուկի»։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»