Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելի Հակոբ Սիմիդյանը, որը, դեռ վաղուց տարածված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանին 2008 թվականին թաքցրել էր սեփական տանը, հեղափոխությունից հետո պաշտոնի զգալի առաջխաղացում է արձանագրել։
Սիմիդյանի յուրաքանչյուր հաստիք եւ պաշտոն մշտապես եղել է Փաշինյանի կողքին կանգնելով՝ սկսած «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ լինելուց մինչեւ շրջակա միջավայրի նախարար։ Հավելենք, որ հիշյալ ՍՊԸ-ն, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչն է։
2013-ին «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրենն է եղել։ 2018-ին, երբ Հայաստանում արդեն քաղաքական իշխանություն էր փոխվել, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ն է տնօրինել, նույն տարում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ նշանակվել։ Սիմիդյանը սպորտին էլ է առնչվել՝ 2020-ին հասարակական հիմունքներով ՀՖՖ նախագահի խորհրդական նշանակվելով։ ԱԺ 7-րդ գումարման ժամանակ ստանձնել է «Իմ քայլը» իշխանական խմբակցության քարտուղարի լիազորությունները։ Հետպատերազմյան՝ 8-րդ գումարման խորհրդարանում մանդատ չի ստացել։ 2021-ի օգոստոսին նորից գործադիր է գործուղվել, սկզբից վարչապետի խորհրդականի պաշտոնում էր, այժմ՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում։
Հակոբ Սիմիդյանը ո՛չ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն է անշարժ գույք հայտարարագրել, ո՛չ էլ 2019 թվականի տարեկան հայտարարագրում։
Համաձայն հաշվետու տարվա հայտարարագրի՝ Սիմիդյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող անհատական բնակելի տունը, որը գտնվում է Երեւանում։
Հակոբ Սիմիդյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել, սակայն 2024 թվականի հայտարարագրում վաճառել է 2013 թվականին ձեռք բերած, 1991 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենան։ Մեքենան գնող կողմին վաճառվել է 400 հազար ՀՀ դրամով, սակայն այս մասին տարեկան եկամուտներում Սիմիդյանը հայտարարագրում չի նշել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 3 հազար 258 դրամ, այնինչ տարեսկզբին կազմել էին 1 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ։
Սիմիդյանը, որպես հաշվետու տարվա եկամուտ, հայտարարագրել է միայն շրջակա միջավայրի նախարարությունից ստացած աշխատանքի վարձատրությունը՝ 21 մլն 259 հազար դրամը։ Այս ցանկում Սիմիդյանը, որպես եկամուտ, չի նշել մեքենայի վաճառքից ձեւավորված գումարը։
Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն 148 հազար դրամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան