Իրանին Իսրայելի հարվածից հետո Եվրոպայում գազի գինը կտրուկ բարձրացել է
Գազի արժեքը եվրոպական տարածաշրջանում կտրուկ բարձրացել է (+4,5%) Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին Իսրայելի հարվածից հետո։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով բրիտանական ICE բորսայի տվյալներին։
Նշվում է, որ հոլանդական TTF հանգույցում հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է մինչև 453 դոլար հազար խորանարդ մետր գազի դիմաց (38 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար):
Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին և Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և մի քանի միջուկային գիտնականներ ոչնչացվել են: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ հարձակումն ուղղված է եղել Իրանի միջուկային ենթակառուցվածքի դեմ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողությունը կարող է տևել մի քանի օր։ Ռազմական աղբյուրները նշել են, որ վերջին շաբաթներին ի հայտ են եկել միջուկային զենք ստեղծելու Իրանի ձգտման նշաններ: Նրանց Խոսքով՝ հրեական պետությունը իրավիճակը համարել է կրիտիկական և որոշել է գործել։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...