Ինչու կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչու կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Նախօրեին անսպասելիորեն ձերբակալված, ապա կալանավորված Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծել է իր նախկին աշխատակից, Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին, որն աշխատել է թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով` ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից։
Նրանց միջեւ կոնֆլիկտը ծագել է, երբ թաղապետը հանձնարարել է քանդել համայնքում մի շինություն, Մակարյանն ասել է, որ սեփականատերն իր հարեւանն է, ճիշտ կլինի, որ այդ գործով այլ աշխատող զբաղվի` ինքը վատամարդ դուրս չգա։ Թաղապետն առարկել է, եւ Մակարյանը դիմում է գրել։ Դրանից հետո թաղապետն էլ իր հերթին է սկսել սաբոտաժ անել Մակարյանի նախաձեռնած կուսակցական հավաքները, իսկ ծեծկռտուքի առիթը դարձել է այն, որ ՔՊ տարածքայինի ղեկավարը Ռ․ Մկրտչյանի հասցեին նրա մտերիմներից մեկի մոտ հայհոյախառն արտահայտություններ է արել, թաղապետը մտերիմին հորդորել է Մակարյանին իր տուն հրավիրել՝ կուսակցական հարցեր քննարկելու պատրվակով, որտեղ էլ խմբով ծեծել են նրան։ Ծեծկռտուքից հետո մի քանի օր Մակարյանի տան մոտ ոստիկաններ են հերթապահել, քանի որ Մկրտչյանը սպառնացել է, որ դրանով չի վերջանալու: Ապա այս «կինոն» քննարկվել է կուսակցական նիստում, եւ լուրը հասել է Փաշինյանին, որի հրահանգով էլ թաղապետը կալանավորվել է։ Ի դեպ, ասում են՝ Մկրտչյանի քաղաքական հովանավորն Արայիկ Հարությունյանն է, որը նույնպես Շենգավիթից է։
Նկատենք, որ չնայած ծեծկռտուքը խմբակային է եղել, սակայն միայն թաղապետն է կալանավորված։ Իսկ ուղիղ եթերում ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած նախկին թաղապետը մինչ օրս անպատիժ է: Հավելենք, որ Շենգավիթի թաղապետին կասկածել են նաեւ ինֆորմացիայի արտահոսք անելու մեջ»։
Մանրամասները՝ այստեղ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»