«Ժողովուրդ». Շուրջ 50 ՔՊ-ական է ինքնառաջադրվել վարչության անդամ լինելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության անդամ դառնալու համար պայքարը թեժանում է օր օրի:
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ շուրջ 50 ՔՊ-ական է ինքնառաջադրվել վարչության անդամ լինելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ վարչության անդամ են ցանկանում դառնալ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մինասյանը, Արեն Մկրտչյանը, Ռուբեն Ռուբինյանը. նրանք բոլորն արդեն ինքնառաջադրվել են: Փաշինյանը որոշել է այս անգամ վարչության կազմը 15-ից 20 դարձնել, ու ՔՊ-ականները բավականին լուրջ մրցակցության մեջ են:
Հիշեցնենք` «Ժողովուրդը» գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության կին պատգամավորները` Հասմիկ Հակոբյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւս ինքնառաջադրվել են: Մեր աղբյուրները նշում են, որ կանայք այս անգամ ավելի շատ են ներկայացված լինելու կուսակցության վերնախավում, ու հիմա թեժ պայքար է ընթանում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան