«Հրապարակ». «Քննարկել ենք շատ վաղ ժամի»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ արդեն քանի օր է՝ տարածաշրջանը եռում է, եւ Հայաստանը վտանգից 5 պակաս վիճակում է, սակայն պետության ղեկավարն ու նրա խմբակը մեզ սպասվող ռիսկերի եւ իրենց անելիքների մասին խոսելու փոխարեն Եկեղեցու դեմ արշավով են զբաղված։
Ստեղծված իրավիճակի մասին միայն մեկ՝ ԱԳՆ-ի հայտարարությունն է եղել, որով դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի հարձակումը։ Երեկ ՔՊ-ականներից փորձեցինք ճշտել՝ գնահատե՞լ են ռիսկերը, կա՞ն այդ ուղղությամբ քայլեր։ Բոլորը պատասխանցին՝ քննարկել են ռիսկերը: Իսկ ինչո՞ւ այդ մասին չեն հայտնում, որ հանրությունն էլ հանգիստ լինի, որեւէ մեկը հոդաբաշխ բացատրություն չտվեց։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց, որ Հայաստանին վերաբերող ռիսկ չկա՝ առայժմ․ «Եթե Հայաստանին առնչվող որեւէ բան լինի, բնականաբար, կլինի օպերատիվ արձագանք»։ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Իրանում ստեղծված իրավիճակից րոպեներ անց Հայաստանը գնահատել է ռիսկերը։ «Գնահատել ենք, քննարկել ենք շատ վաղ ժամի՝ լույսը չբացված, միջազգային գործընկերների հետ կապի մեջ ենք։
Թիվ 1 ռիսկն այն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տեւել եւ այլ բնույթի վերածվել: Հնարավոր է նաեւ այլ երկրների ներառվածություն: Մեզ ստաբիլ հարեւան է պետք, այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի սահմանին բեռնատարների կուտակումներին եւ հարցին՝ եթե կառավարությունը ռիսկերը գնահատում է, ինչո՞ւ են նման խնդիրներ առաջանում, ասաց․ «Իրանում ռազմական գործողություններ են։ Ռիսկը գնահատել՝ չի նշանակում այդ ռիսկը վերացնել։ Նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, եթե չես կառավարում, ստեղծում ես այլընտրանք եւ այլն»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան