Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Տնտեսություն

Թուրքական իշխանը ներմուծվել և վերաարտահանվել է ՌԴ որպես հայկական արտադրության ձուկ

Իրանական ձկան ներմուծման և վերաարտահանման խոչընդոտը չհաղթահարած՝ հայ ձկնարտադրողները նոր մրցակից ունեն։ Հիմա էլ հայ արտահանողներից ոմանք սկսել են Թուրքիայից ձկնամթերք ներմուծել Հայաստան և վերաարտահանել ՌԴ որպես հայկական արտադրության ձուկ, գրել է «Հետքը»։

Մեր ձեռքի տակ են հայտնվել Թուրքիայից Հայաստան ներմուծված ծիածանափայլ իշխանի, ինչպես նաև Հայաստանից ՌԴ արտահանված խմբաքանակների փաստաթղթերը։

Համաձայն Թուրքիայից գնված խմբաքանակի մայիսի 8-ի հաշիվ-ապրանքագրի՝ հայկական «Գլոբալ ֆիշ» ՍՊ ընկերությունը Փոթի նավահանգստով ներմուծել է 13079 կգ իշխան, որի արժեքը կազմել է 84 719 դոլար։

Այս բեռի մեջ մտել են ծիածանափայլ իշխան տեսակի պաղեցրած, փորոտիքը մաքրած, գլխով ձկները։ 

Մասնավորապես՝ 

501,35 կգ  պաղեցված 1-1,5 կիլոգրամանոց ծիածանափայլ իշխան, 
1 951, 73 կգ պաղեցրած 1,5-2 կիլոգրամանոց ծիածանափայլ իշխան
10 626,65 կգ պաղեցրած 2-3 կիլոգրամանոց ծիածանափայլ իշխան։ 

«Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի մայիսի 11-ի հաշիվ-ապրանքագրից տեղեկանում ենք, որ բեռն ուղարկող ընկերությունը, այսինքն՝ նույն «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ն վաճառել է ռուսաստանյան «ՍԿԴ» ՍՊԸ-ին 13 079 կգ ծիածանափայլ իշխան՝ 8 775 566 ռուբլի արժեքով, և հստակ նշվում է, որ այդ խմբաքանակի արտադրողը «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ն է։ Այս խմբաքանակի մեջ մտել է Թուրքիայից ներմուծված նույն ձկնատեսակները՝ նույն ծավալով։ 

Մայիսի 12-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնաբուժական սերտիֆիկատով թույլատրել է 12 322 կգ նույն ձկնատեսակի արտահանումը (բրուտտո քաշը՝ 15400 կգ, այսինքն՝ տարայով) ՌԴ՝ ծագման երկիրը Հայաստան նշումով։ Այստեղ արդեն արձանագրվել է, որ այս խմբաքանակի արժեքը 8 118 086 ռուբլի է։

Մայիսի 15-ին այս խմբաքանակը հատել է Բագրատաշենի անցակետը, իսկ 17-ին՝ Վերին Լարսի անցակետը և մտել ՌԴ։

Հայաստանում գործող «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերը ռուսաստանաբնակ Էդուարդ Սևոյանն է: Հիշեցնենք՝ այս ընկերությունն էր նաև Իրանից ձուկ ներմուծում և արտահանում ՌԴ։

Ռուսական այն ընկերությունը, որն իբրև ձեռք է բերել «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի արտադրանքը, համաձայն ՌԴ ընկերությունների գրանցման ռեգիստրի, նույնպես պատկանում է Էդուարդ Լևոնի Սևոյանին։ «ՍԿԴ» ՍՊԸ-ն Ռուսաստանում զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ ձկան, խեցգետնակերպերի և մանրաձկան մեծածախ առևտրով:

Մեր ձեռքի տակ հայտնված մեկ այլ փաստաթղթից տեղեկանում ենք, որ 2025թ․ փետրվարի 5-ին «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Եղիշե Կիրակոսյանը դիմել է Սննդամթերքի անվանգության տեսչական մարմնին թուրքական «İdeal Balikçilik Diş. Tic. Ltd. Şirketi» կազմակերպության  արտադրած և Վրաստանից արտահանվող 500 հազար կգ  պաղեցված իշխանի և 600 հազար կգ  սառեցված իշխանի ներմուծման համար։ Տեսչական մարմինն էլ պարզաբանել է, թե ինչպես է կարգավորվում թուրքական ապրանքի ներմուծումը Հայաստան։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Թուրքիայից ձկան ներմուծման ծավալները նախորդող տարիներին չնչին են եղել։

Մեր հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը հայտնել է, որ այս տարի՝ 2025թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, Թուրքիայից Հայաստան ձուկ, խեցգետնակերպեր, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ (ԱՏԳ ԱԱ 03) ապրանքային խմբին դասվող ապրանքների ներմուծումներ չեն իրականացվել, սակայն առկա են այլ երկրներից թուրքական ծագման ձկնեղենի ներմուծման դեպքեր։ Այլ երկրներ նշելով՝ ՊԵԿ-ը նկատի ունի Վրաստանը, որտեղից տրանզիտ ճանապարհով Հայաստան են հասնում թուրքական ապրանքները։

Այդպիսով, համաձայն ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների՝ Հայաստան է ներմուծվել թուրքական ծագման 65․4 տոննա ձկնեղեն՝ «Սիբաս» և «Ծիածանափայլ իշխան» անվանումներով։

ՊԵԿ-ի տվյալներով, Հայաստանից  Ռուսաստան է արտահանվել 0.3 տոննա թուրքական ծագման ձկնեղեն՝ «Սիբաս» և «Դորադո» անվանումներով, որոնք հնարավոր չէ նույնականացնել 2025թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ի ընթացքում ՀՀ ներմուծված ձկնեղենի խմբաքանակի հետ։ Այսպիսին է եղել ՊԵԿ-ի Մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետ Ռաֆայել Գրիգորյանի պատասխանը։

Մաքսային վիճակագրության և տեղեկատվության բաժնի պետ Արմեն Մովսեսյանը բանավոր զրույցում ասաց՝ այս պատասխանը նշանակում է, որ հստակ չի նույնականացվում այն հանգամանքը, թե թուրքական ծագման որ խմբաքանակն է վերաարտահանվել կամ արտահանվել, քանի որ տեսականորեն հնարավոր է նույնիսկ նախորդ տարվա խմբաքանակի սառեցված ձկնամթերքի արտահանումն այս տարի տեղի ունենար։ Սակայն հստակ է, որ 300 տոննան եղել է թուրքական ծագման։

Հատկանշական է, որ ՊԵԿ-ի տրամադրած՝ Թուրքիայից ձուկ ներմուծող ընկերությունների ցանկում է նաև «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ն։ Բացի դրանից, այս տարվա արտահանվածների ցանկում չի եղել Թուրքիայից ներմուծված ծիածանափայլ իշխանը, որի պահպանման ժամկետը 18 օր է։ Հետևաբար, այն վաճառվել է ռուսական ընկերությանը և Հայաստանից արտահանվել որպես հայկական ծագման ծիածանափայլ իշխան։

Այս պատասխանից պարզ է դառնում, որ «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի արտահանած խմբաքանակը չի մտել որպես ներմուծված և այնուհետև վերաարտահանված թուրքական ծագման սննդամթերք, այլ ՌԴ է արտահանվել որպես հայկական ծագման ձկնամթերք։

Թուրքիայից ձուկ ներմուծող ընկերությունների ցանկում է նաև «Գլոբալ ֆիշ»-ին փոխկապակցված մեկ այլ՝ «ԼԼ Ֆիշ» ՍՊԸ-ն, որի բաժնետերերի ցանկում 2022-2023թթ․ եղել է ՌԴ քաղաքացի Լևոն Էդուարդի Սևոյանը: Այժմ այս ընկերության միանձնյա բաժնետերը Ասյա Սևոյանն է։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետքին» հայտնեց, որ «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ին մայիսի 23-ից արգելվել է արտահանումներ իրականացնել, քանի որ ընկերությունն ուղեկցվող փաստաթղթերով չի կարողացել հիմնավորել արտահանվող ձկան հայկական ծագումը։

«Ներմուծել է Թուրքիայից ձուկ, որը փորձել է վերաարտահանել որպես հայկական։ Եթե դեմ չլինի, որ այդ ձկան ծագման երկիրը նշվի իրականը՝ Թուրքիան, հանգիստ կարտահանի»,- մանրամասնեց Տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Անուշ Հարությունյանը նաև մանրամասնեց, որ տնտեսվարողն այս տարի մի քանի խմբաքանակ արտահանել է, սակայն վերջին խմբաքանակը ներմուծած թուրքական ձկան նույն քաշային և տեսակային հատկանիշներն է ունեցել, և տնտեսվարողը չի կարողացել հիմնավորել դրա հայկական ծագումը, ինչից հետո էլ արգելվել է տնտեսվարողի արտահանումները։

Այս տարի Թուրքիայից Հայաստան ձկնամթերք են ներմուծել նաև «Այս գրուպ» ՍՊԸ-ն, «Օուշն Ֆիշ» և «Կատրան» ՍՊԸ-ները։

«Այս գրուպ» ՍՊԸ-ն Հայաստանում ծովամթերք և սառույց արտադրող ընկերություններից մեկն է, որն ունի խոշոր գործարան՝ «թողարկվող դեռևս 50 անուն ապրանքանիշով»։

«Օուշն ֆիշ»-ը մասնագիտացած է տարատեսակ ձկների ներմուծման և տեղում պատրաստման մեջ։ Ընկերությունն իր կայքում հայտնում է, որ ներմուծում և արտադրում է ավելի քան 32 ձկնատեսակ։ Ձկները Հայաստան են ներմուծվում մի շարք երկրներից, մասնավորապես՝ Նորվեգիայից, Իսլանդիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Վիետնամից, Թայվանից, Լատվիայից, Վրաստանից և Ռուսաստանից։

«Կատրան» ՍՊԸ -ն Հայաստանում ծովամթերքի և ասիական խոհանոցի մթերքների ամենախոշոր մատակարարներից մեկն է, աշխատում է ավելի քան 400 ռեստորանների և հյուրանոցների հետ։

Այս ընկերություններից որևէ մեկը չի նշում, որ արտադրանք է ներմուծում նաև Թուրքիայից։ 

«Հայաստանի ձկնաբույծների միություն» ՀԿ-ի անդամներից մեկը, ով չցանկացավ հանրայնացնել իր ինքնությունը, պատմեց, որ հայ ձկնաբույծները, այդ թվում նաև ինքը, հանդիպել են Թուրքիայից ձուկ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներին և բացատրել, որ այդ ներմուծումներն ու վերաարտահանումները, որպես հայկական ծագման արտադրանք, վտանգում են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը ՌԴ։ Հետևաբար, նմանօրինակ գործելակերպի պարագայում իրենք լուրջ ռիսկերի կբախվեն՝ մինչև անգամ Հայաստանից ձկնամթերքի ներմուծման արգելքը ՌԴ։

Հայ արտահանողները հույս ունեն, որ իրենց գործընկերները հասկացել են իրենց սխալները և այլևս չեն կրկնի նույնը, իսկ կաշառքի դիմաց այդ ամենը կազմակերպող պաշտոնյաները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։