«Ժողովուրդ». Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ կարծես որոշել է կուսակցական կարիերա անել, ԱԺ-ում բյուջեի կատարողականի ելույթում հիշել էր մի քանի տարի առաջ ընդդիմադիր պատգամավորների՝ իր սենյակ մտնելը։ Հետո Ավանեսյանը «շշպռեց» ընդդիմությանը, հասցրեց կասկածի տակ դնել կաթողիկոսի կուսակրոնությունը պահպանելու հարցը։ Մի նախարար, որի ամուսինը, ըստ մամուլի, աղանդավորական կազմակերպության անդամ է։
Ավանեսյանը հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորների այցը։ Մենք էլ հիշեցնենք՝ երբ նրա սենյակ էին մտել պատգամավորները, իր թիմի անդամները չափազանց վախվորած արձագանքեցին, մինչդեռ Ավանեսյանի նախկին թիմակիցները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության անդամները, ավելի շատ պաշտպանեցին տիկին նախարարին, քան ՔՊ-ականները։
Ավանեսյանի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն էլ ԱԺ գրություն ուղարկեց թե՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորե՛ք, պատգամավորների քայլին գնահատական տվե՛ք։
Ավանեսյանն էլ խոստանում էր անպատասխան չթողնել կատարվածը։ Անցել են տարիներ, բայց ՔՊ-ականները այդպես էլ որեւէ հանձնաժողով չեն ձեւավորել, իրենց թիմակցին չեն կարողացել պաշտպանել, թե ինչու՝ մնում է միայն ենթադրել։
ՔՊ-ական, կուսակցական աստիճանով բարձրանալ պատրաստվող Ավանեսյանը լավ կաներ՝ «մունաթ գար» իր թիմակիցների վրա, որոնք այդպես էլ մինչեւ հիմա էթիկայի հանձնաժողով չեն ձեւավորել ու իրենց նախարարի հետ կապված հարցը քննության առարկա չեն դարձրել, անգամ խմբակցության մակարդակով չփորձեցին այն ժամանակ պաշտպանել»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան