Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Մամուլի տեսություն

Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոշոր պատերազմական ահրավիրքներից՝ մասնավորապես Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո պետությունների կողմից առաջ է քաշվել այնպիսի միջազգային կազմակերպության ստեղծման հարցը, որը համաշխարհային մակարդակով կստեղծի խաղի կանոններ և մեխանիզմներ կունենա կանխարգելելու նոր պատերազմները։ Հենց այդպես Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց Ազգերի լիգան։ Այն առաջին միջազգային կազմակերպությունն էր, որի նպատակներն էին խաղաղության պահպանումը և միջազգային համագործակցության զարգացումը։

Այնուամենայնիվ, Ազգերի լիգան արդյունավետ չգործեց՝ չնայած չուներ նաև անհրաժեշտ մեխանիզմներ խաղաղության պահպանումը պարտադրելու տեսանկյունից։ Արդյունքում տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր արհավիրքներից էր։ Եվ քանի որ Ազգերի լիգան չկատարեց իր հիմնական առաքելությունը, առաջ քաշվեց նոր գլոբալ կազմակերպություն ստեղծելու գաղափարը, որն ընդհանուր խաղի կանոններ կսահմաներ խաղաղության և անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այդպես ստեղծվեց ՄԱԿ-ը, որը պաշտոնապես սկսեց գոյություն ունենալ 1945 թվականի հոկտեմբերի 24-ից՝ Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների՝ Ֆրանսիայի, Չինաստանի, Խորհրդային Միության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից Կանոնադրության վավերացումից ու ևս 46 այլ երկրի ստորագրությունից հետո։

ՄԱԿ-ի ստեղծման հիմքում ընկած էր մի մեծ տեսլական՝ կանխել պատերազմները, ապահովել անվտանգություն, պաշտպանել մարդու իրավունքները, խթանել միջազգային համագործակցությունը և աջակցել տնտեսական ու սոցիալական զարգացմանը։ Այդ մեծ նպատակները գրված են ՄԱԿ-ի կանոնադրության նախաբանում՝ խոստովանելով, որ «մենք՝ Միավորված Ազգերի ժողովուրդներս, վճռել ենք փրկել հաջորդ սերունդներին պատերազմների արհավիրքից, որն արդեն երկու անգամ մարդկությանը անասելի տառապանքներ է պատճառել»։

ՄԱԿ-ի հիմնարար գործառույթները կառուցված են մի քանի առանցքային հենասյուների վրա։

Առաջինը՝ խաղաղության և անվտանգության պահպանումն է։ Այս շրջանակում գործում է Անվտանգության խորհուրդը, որի իրավասությունների մեջ է մտնում ճգնաժամերի գնահատումը, խաղաղապահ առաքելությունների մեկնարկը, պատժամիջոցների կիրառումը և, ի վերջո, որոշ իրավիճակներում՝ ուժի կիրառման լիազորումը։

Երկրորդը մարդու իրավունքների պաշտպանությունն է, որի համար ՄԱԿ-ը ստեղծել է Մարդու իրավունքների հանձնաժողովը, տարբեր պայմանագրային մարմիններ և հատուկ զեկուցողներ։

Երրորդ ուղղությունը հումանիտար օգնության համակարգն է՝ ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), Սննդի ծրագրի (WFP), փախստականների հարցերով գործակալության (UNHCR) և այլ կառույցների միջոցով։

Չորրորդը զարգացման խթանումն է՝ հատկապես տնտեսապես հետամնաց երկրներում, որի շրջանակում գործում է ՄԱԶԾ-ն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Եվ վերջապես՝ միջազգային իրավունքի առաջմղումը, իրավական համակարգերի փոխհամաձայնեցումը և միջազգային հարթակներում իրավունքի գերակայության հաստատումը։

Սակայն այս մեծ առաքելությունները, որոնց վրա կառուցվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային նոր կարգը, աստիճանաբար սկսեցին կորցնել իրենց գործունակությունն ու արդյունավետությունը՝ տարբեր պատճառներից ելնելով։

Ու մենք այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ՄԱԿ-ը հազիվ թե կարողանում է կանխել կամ անգամ զսպել զինված բախումները։ Ներկայիս աշխարհակարգի բարդության պայմաններում այսպիսի օրինակներ են զինված հակամարտությունների բորբոքումը Արցախում, Ուկրաինայում, Գազայի հատվածում, Սիրիայում, Եմենում, Սուդանում, Եթովպիայում, իսկ վերջերս էլ՝ Իրան-Իսրայել բախումները։ Հազարավոր խաղաղ բնակիչներ զոհվում են, էթնիկ զտումներ են տեղի ունենում, սակայն ՄԱԿ-ի գլխավորությամբ միջազգային հանրության արդյունավետ արձագանքը բացակայում է, ինչը ցուցիչ է, որ համակարգը ճեղքվածքներ ունի։

Իսկ այդ ճեղքվածքների պատճառները բազմաբնույթ են՝ կառուցվածքային, քաղաքական, իրավական, ֆինանսական և նույնիսկ փիլիսոփայական։ Առաջին պատճառը համակարգի կառուցվածքային բնույթն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է հինգ մշտական անդամներից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան, որոնք ունեն վետոյի իրավունք։ Այսինքն, ցանկացած որոշում, որ ենթադրում է իրական ազդեցություն՝ խաղաղապահ առաքելության ուղարկումից մինչև պատժամիջոցների սահմանում, կարող է տապալվել մեկ երկրի մերժմամբ։ Արդյունքում, եթե որևէ հակամարտության կողմերից մեկը ռազմական կամ քաղաքական առումով հովանավորվում է մի մշտական անդամի կողմից, ՄԱԿ-ը փաստացի պարալիզացվում է։ Ուկրաինայի դեպքն օրինակն է՝ Ռուսաստանը մշտապես արգելափակում է այն քայլերը, որոնք ուղղված են իր գործողությունների քննադատմանը կամ զսպմանը։

Նույնը կարող է գործել մյուս պետությունների դեպքում. օրինակ՝ ԱՄՆ-ի վետոն Իսրայելի դեմ որոշումներ ընդունելու ժամանակ։ Արցախի մասով ևս Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստեր գումարվեցին, սակայն դրանք այդպես էլ գործնական որոշումների չհանգեցրեցին։ ՄԱԿ-ի այս համակարգը, որ երբևէ նախատեսված էր գլոբալ բալանսի պահպանման համար, վերածվել է շահերի բախման դաշտի, որտեղ փաստացի ոչ թե միմյանց զսպող մեխանիզմներ են գործում, այլ փոխզիջումների բուրգ, որում խաղաղությունը հաճախ զոհաբերվում է ուժերի բախման օգտին։

Երկրորդ մեծ պատճառը աշխարհաքաղաքական շահերի խորացած բևեռացումն է։ ՄԱԿ-ը գործել է այն աշխարհում, որտեղ որոշակի պահերի ընթացքում գործել է երկբևեռ միջազգային համակարգ, ապա գլոբալ միակենտրոնություն էր հաստատվել՝ ԽՍՀՄ փլուզումից և սառը պատերազմի ավարտից հետո։ Սակայն ներկայում աշխարհը աստիճանաբար անցում է կատարում դեպի բազմաբևեռություն, որտեղ ուժի նոր կենտրոններ են ի հայտ գալիս՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ պետությունների, որոնք չեն կիսում նույն արժեքային ու ռազմավարական մոտեցումները։ Սա բարդացնում է ՄԱԿ-ի գործունեությունը, քանի որ կազմակերպության ներսում հստակ դիրքորոշման ձևավորումը գրեթե անհնար է դառնում։ Գլոբալ կոնսենսուսի բացակայությունը, իր հերթին, ջլատում է կազմակերպության հեղինակությունը։

Երրորդ պատճառն, ըստ էության, միջազգային իրավունքի դերակատարության թուլացումն է։ Երբ պետությունները կարող են անպատժելիորեն խախտել միջազգային պայմանագրերը, սահմանի անխախտելիության սկզբունքը, ինքնիշխանության իրավունքը, մարդու իրավունքները, և դրանց համար չեն ենթարկվում իրական հետևանքների, ապա ամբողջ համակարգը կորցնում է իր գործառնական իմաստը։ Օրինակ՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի դիմեց Արցախի դեմ, այն հայաթափեց, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեց ու օկուպացրեց, բայց միջազգային կառույցներն այդպես էլ որևէ գնահատական չտվեցին տեղի ունեցածին։ Եթե որոշումներ էլ ընդունվեցին, ապա դրանք այդպես էլ մնացին թղթի վրա։ Այդպիսի որոշումներից մեկն էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն էր, որով նա պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Մյուս կողմից էլ՝ ՄԱԿ-ի որոշումները, առաջարկները և բանաձևերը հաճախ չեն ունենում իրավական պարտադիր ուժ։ Իսկ երբ նույնիսկ ունեն, առկա չեն կիրառման մեխանիզմներ։ ՄԱԿ-ը չունի սեփական բանակ, չունի հարկադրանքի անկախ լծակներ և հաճախ դառնում է բարոյական հարթակ՝ առանց գործնական արդյունավետության։

Չորրորդ պատճառը ֆինանսական և ադմինիստրատիվ ճգնաժամն է։ ՄԱԿ-ի գործունեությունը կախված է անդամ երկրների անդամավճարներից ու կամավոր նվիրատվություններից։ Սակայն շատ հաճախ հիմնական ֆինանսավորող պետությունները, օգտվելով այդ հանգամանքից, քաղաքական պայմաններ են դնում ֆինանսավորման դիմաց։ Օրինակ՝ ԱՄՆ-ից միշտ շեշտում են, թե իրենք են վճարում ՄԱԿ-ի բյուջեի մի զգալի մասը։ Սա խաթարում է կազմակերպության անկախությունը։ Միևնույն ժամանակ, կազմակերպության ներսում մեծ բյուրոկրատիա է գործում, որն ուղեկցվում է անարդյունավետ կառավարումով ու կոռուպցիոն դրսևորումներով։

Հինգերորդ պատճառը, որը կարելի է առանձնացնել, ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխությունն է։ ՄԱԿ-ի մոդելները կառուցված են եղել գլխավորապես պետությունների միջև հակամարտությունները լուծելու վրա։ Սակայն ներկայիս աշխարհում պատերազմները շատ դեպքերում ընդգրկում են ոչ պետական դերակատարների, ինչպիսիք են տարբեր զինված խմբավորումները և ահաբեկչական խմբերը, իսկ մյուս կողմից էլ՝ դրանք ասիմերտիկ բնույթ են կրում՝ իրենց մեջ ներառելով կիբերհարձակումները, տնտեսական լծակները, տեղեկատվական պատերազմները։ Այս նոր տեսակի պատերազմներին, որոնք չեն ունենում նաև հստակ սահմաններ ու դերակատարներ, ՄԱԿ-ի ավանդական գործիքակազմը գրեթե չի կարողանում հարմարվել։

Այդուհանդերձ, չնայած իր ներկա սահմանափակումներին, ՄԱԿ-ը շարունակում է մնալ միակ համաշխարհային հարթակը, որտեղ աշխարհի բոլոր պետությունները կարող են համախմբվել՝ խաղաղություն կառուցելու գաղափարի շուրջ։ ՄԱԿ-ի ինստիտուտների առկայությունը, թեկուզև թերի, այնուամենայնիվ թույլ է տալիս որոշակի սիմվոլիկ և կազմակերպչական ազդեցություն ունենալ՝ իրավիճակի գնահատման, միջազգային ուշադրության կենտրոնացման և որոշ դեպքերում՝ նաև հումանիտար միջամտության առումով։

Այսօր, երբ աշխարհը կանգնած է նոր պատերազմների, ապակայունացման և բազմաշերտ ճգնաժամերի եզրին, ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտությունը ավելի հրատապ է, քան երբևէ։ Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունները գոնե պետք է այն ուղղությամբ իրականացվեն, որ այն ունենա իրական մեխանիզմներ նոր պայմաններում խաղաղությանը և անվտանգությանը նպաստելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում