Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Ավստրալիայի կառավարությունը շրջակա միջավայրի թույլտվություն է տվել 30 միլիարդ ավստրալիական դոլար (19 միլիարդ ԱՄՆ դոլար) արժողությամբ արևային էլեկտրակայանի կառուցման համար: Կայանը կկառուցի ավստրալիական Sun Cable ընկերությունը: Նախագծի համաձայն՝ կայանի տարածքը կկազմի մոտ 12,400 հեկտար:
Արտադրված էլեկտրաէներգիան 800 կմ երկարությամբ օդային էլեկտրահաղորդման գծով կփոխանցվի հյուսիսային Ավստրալիայում գտնվող Դարվին քաղաք, ապա 4300 կմ երկարությամբ ստորջրյա կաբելով կարտահանվի Սինգապուր՝ հասնելով խոշոր արդյունաբերական սպառողներին: Australia-Asia PowerLink նախագիծը նախատեսում է տարեկան մինչև 6 գիգավատտ կանաչ էներգիայի մատակարարում:
Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարար Թանյա Պլիբերսեկը նշել է, որ դա «կօգնի Ավստրալիային վերափոխվել վերականգնվող էներգիայի գերտերության և խթանել նրա տնտեսությունը»: «Սա կլինի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը, որն Ավստրալիային կդարձնի կանաչ էներգիայի գլոբալ առաջատար», - ասել է Պլիբերսեկը:
SunCable Australia-ի գործադիր տնօրեն Քեմերոն Գարնսվորթին հայտնել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը կսկսվի 2030-ականների սկզբին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...