Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր Ավետիսյան
Տնտեսություն

«Խոսքը խնայողության մասին չէ». արդյո՞ք Խարկովում և տարածաշրջանում արևային վահանակներից որևէ օգուտ կա

Արդյո՞ք արևային վահանակներն արդյունավետ են Խարկովում և տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Եթե ​​այո, հնարավո՞ր է նման համակարգ տեղադրել բազմաբնակարան շենքում։ Objectiv.tv–ն այդ հարցերն է ուղղել գիտաշխատողին, ինչպես նաև արևային էլեկտրակայանների տեղադրմամբ զբաղվող ընկերության ղեկավարին։

«Ինը վահանակների վրա հիմնված արևային էլեկտրակայանն ընդհանուր առմամբ արտադրում է մոտ 3,5 կիլովատտ հզորություն։ Այսինքն այն կարող է ինքնավար ռեժիմով էներգիայով ապահովել փոքր գրասենյակային տարածք», - ասել է Միխայիլ Կիրիչենկոն, Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտի ազգային տեխնիկական համալսարանի միկրո և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի դոցենտը։

Նա նշել է, որ արևային վահանակի հիմնական առավելությունն այն է, որ այն տեղադրվում է մեկ անգամ, ապա աշխատում է և չի պահանջում որևէ լրացուցիչ ներդրում կամ ջանք։

«Դուք ունեք վահանակներ, ինվերտոր և մարտկոց։ Ճիշտ կարգավորված համակարգը հավասարակշռում է ձեր ծախսերը և ձեր արտադրությունը, և դուք ոչնչի մասին անհանգստանալու կարիք չունեք, քանի որ և՛ գեներատորը, և՛ քամու տուրբինը, որոնք տեղադրվում են եվրոպական երկրներում, պահանջում են սպասարկում, գեներատորի դեպքում՝ վառելիք։ Իսկ արևային վահանակը, իդեալական պայմաններում, եթե այն ճիշտ է հավաքված և տեղադրված, ապա պարզապես աշխատում է և էլեկտրաէներգիա է արտադրում ձեզ համար», - ասել է Կիրիչենկոն։

Սակայն գլխավոր թերությունը բխում է վահանակների աշխատանքի սկզբունքից՝ չկա արև, չկա էլեկտրաէներգիա։ Էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակ եղանակը նույնպես կարևոր գործոն է։ Սակայն նույնիսկ ամպամած օրը կարող եք հույս դնել էլեկտրաէներգիայի վրա՝ սարքերը լիցքավորելու և սառնարանը սնուցելու համար, հավելել է հետազոտողը։

«Մարդիկ սովորաբար տանից բացակայում են ցերեկը, երբ վահանակներն ամենաշատն են էներգիա արտադրում, իսկ երեկոյան տուն են գալիս և ուզում են թեյ խմել, լվացք անել, հեռուստացույց դիտել: Հետևաբար, ցավոք, մենք չենք կարող առանց կուտակման մարտկոցի, որը կլիցքավորվի ցերեկը, երբ մեր տան կարիքները նվազագույնն են, իսկ երեկոյան կարտադրի կուտակված էլեկտրաէներգիան ապահովելով մեր հարմարավետ կյանքը նույնիսկ այն դեպքում, երբ ցանցում լարում չկա: Այսինքն համակարգն ունի երեք բաղադրիչ՝ վահանակներ, որոնք արտադրում են էլեկտրաէներգիա, մարտկոց, որը կուտակում է էլեկտրաէներգիա, և հատուկ ընդունիչ, որը կոչվում է ինվերտոր: Այն միացնում է վահանակները, ցանցը և մարտկոցը և ապահովում է այդ երեք աղբյուրների ինտեգրումը վարդակին: Այսինքն ժամանակակից խելացի ինվերտորի օգնությամբ մենք կարող ենք ընտրել արևային վահանակներից ստացվող էներգիան, մարտկոցից ստացվող էներգիան և էլեկտրական ցանցից ստացվող էներգիան», - բացատրել է Կիրիչենկոն:

«Ուկրաինայի արև» ընկերությունը Խարկովի մարզում արևային էլեկտրակայաններ է կառուցում 2013 թվականից, պատմել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Ժուկը։ Ընկերությունը պատվերներ է ստանում բիզնեսներից, ֆերմերային տնտեսություններից, հյուրանոցներից, ռեստորաններից, մարզասրահներից, տանտերերից և, ավելի հազվադեպ, բնակարանատերերից։ Եվ արժե հաշվի առնել, որ ձմռանն արևի գեներացիան տասն անգամ պակաս է։

«Տեխնոլոգիան անընդհատ փոխվում է։ Արևային վահանակների արդյունավետությունը, դրանց հուսալիությունը և ծառայության ժամկետն անընդհատ աճում են։ Օրինակ, եթե 2015 թվականին արևային վահանակի արդյունավետության գործակիցը համարվում էր նորմալ իր հզորության մոտ 16-18 %-ի դեպքում, ապա այժմ այն ​​արդեն 22-24 % է։ Իհարկե, արևային վահանակներն ավելի արդյունավետ են հարավում կամ Կարպատների լեռնային շրջաններում, սակայն Խարկովի մարզն արդյունավետության առումով չի զիջում Ուկրաինայի մնացած մասին։ Մեր տարածաշրջանում արևային էլեկտրակայաններ տեղադրելն իմաստ ունի։ Վահանակներն աշխատում են նաև ձմռանը, հատկապես, եթե եղանակը պարզ է։ Եթե վերցնենք մեկ կիլովատտ հզորությամբ համակարգ, ապա ձմռանը նման համակարգը կարող է արտադրել մոտ 200-300 կիլովատտ։ Բացի դա հարավային կողմնորոշումն է շատ կարևոր արտադրության համար», - ասել է Ժուկը։

Հնարավո՞ր է վահանակներ տեղադրել բնակարանում:

Մասնագետները համաձայն են նրան, որ ավելի նպատակահարմար է դիտարկել վահանակների տեղադրումը մասնավոր տների բնակիչների համար: Ամեն դեպքում, արևային էլեկտրակայաններն այժմ ոչ թե խնայողությունների կամ հետվճարման մասին են, այլ բացառապես ցանցից անկախության։

«Համակարգը, որը ներառում է ինվերտորներ, վահանակներ և մարտկոցներ, փոխհատուցման մասին խոսք չկա, - բացատրել է Կիրիչենկոն, — նվազագույնը 100-150 հազար գրիվնա և կլինի մոտ 3 կիլովատտ հզորությամբ արևային վկայան։ Դա, սկզբունքորեն, բավարար է փոքր բնակարանի կամ տան կարիքները բավարարելու համար: Բայց ի՞նչ խնդիր կա։ Սովորաբար, ապրելով սովորական բնակարանում, դուք չեք կարող տեղադրել ինը վահանակ, դուք տեղ չեք ունենա դրանք տեղադրելու համար։ Եթե ​​դուք ապրում եք մասնավոր տանը և ունեք ֆինանսական միջոցներ, ապա դա շատ հետաքրքիր տարբերակ է, որը ես կքննարկեի։ Քանի որ սովորաբար մասնավոր տունն ունի թեք տանիք, որը ոչնչով չի զբաղեցված։ Եվ այնտեղ կարելի է տեղադրել բավականին մեծ թվով վահանակներ, կարծում եմ մինչև 10-15 հատ, և այդպիսով ապահովել էներգետիկ անկախություն։ Բնակարանի դեպքում դա ընդամենը կլինի վերջին միջոցը՝ լուրջ էլեկտրաէներգիայի անջատման դեպքում»։

Ժուկի խոսքով, մասնավոր տան համար, եթե ընտանիքն ամսական սպառում է 500-600 կիլովատտ, սովորաբար տեղադրվում է 6 կիլովատտ հզորությամբ համակարգ՝ դա 12-14 վահանակ է։

«Էլեկտրաէներգիան անհրաժեշտ է ոչ թե տարածքի ջեռուցման, այլ էլեկտրական սարքերի աշխատանքի համար, - ասել է Ժուկը, — հետևաբար, երբ մենք հաշվարկում ենք համակարգի հզորությունը և դրա արտադրության ցուցանիշները տարվա ընթացքում, մենք սկսում ենք հաճախորդի առկա էլեկտրական սարքավորումներից։ Մենք որոշում ենք դրանց աշխատանքային ռեժիմն օրվա, ամսվա և տարվա ընթացքում և դրա հիման վրա եզրակացություն ենք անում արևային կայանի անհրաժեշտ հզորության և վահանակների անհրաժեշտ քանակի մասին»։

Բնակարանների համար ստանդարտ համակարգ է համարվում մոտ 3 կիլովատտ հզորություն ունեցողը, դրա արժեքը մոտ 3 հազար դոլար է, իսկ ինքնածախսածածկման ժամկետը 7-8 տարի։ Բայց 3 կիլովատտը վահանակների համար մեծ տարածք է, դրանք կարող են տեղադրվել միայն բազմաբնակարան շենքի տանիքին, իսկ դրա համար պետք է բնակիչների համաձայնությունը։

«Գոյություն ունի պետական ​​ծրագիր՝ համատիրությունների համար արևային էլեկտրակայանների տեղադրմանն աջակցելու։ Կան պետական ​​ծրագրեր՝ քաղաքային շենքերում արևային էլեկտրակայանների տեղադրմանը աջակցելու համար, բայց, ցավոք, սահմանափակ ֆինանսավորման պատճառով, դա դեռևս այնքան էլ մեծ ծավալների չի հասել», - նշել է Ժուկը։

Բնակարանի պատշգամբում կարելի է տեղադրել մինչև երեք վահանակ։ Մենք նույնիսկ ավելի փոքր նախագիծ ենք իրականացրել, ասում է ընկերության ղեկավարը։

«Ինչ վերաբերում է պատշգամբներին, ցավոք, սահմանափակ տարածքի պատճառով այնտեղ մեծ համակարգը չի աշխատի: Կարելի է տեղադրել երկու կամ երեք վահանակ՝ 1.2 կիլովատտ հզորությամբ: Մի անգամ պատշգամբում տեղադրել ենք երկու վահանակ՝ ուղղահայաց դիրքով, ընդհանուր հզորությունը 1.2 կիլովատտ: Դա բավարար է, որպեսզի մարդը կարողանար գոյատևել  էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակ», - նշել է Ժուկը:

Նման հզորությամբ համակարգը, շարունակել է Կիրիչենկոն, կարող է օգտագործվել էլեկտրաէներգիայի անջատման դեպքում միայն որպես պահեստային էներգիայի աղբյուր, օրինակ EcoFlow-ի, նոութբուքերի, սմարթֆոնների լիցքավորման համար, և հնարավոր է նաև սառնարանն աշխատեցնելու համար։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]