Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»
Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Փաշինյանը գեներացնում է ֆեյք լուր, հետո դրան տալիս քրեաիրավական գնահատական, ապա` կալանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սրբազան պլան» անվանումը ստացած օպերացիան ոտքից գլուխ կեղծ լուր է, բայց դրա հիմքով մոտ երկու տասնյակ մարդիկ ազատազրկվեցին, Հայաստանի միջազգային վարկանիշը գահավիժեց, ահաբեկչական մթնոլորտ ստեղծվեց ամենուր: Ինչո՞ւ, քանի որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու:

Հիմա փաստերը շարենք հերթով.

Փաստ 1. Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հարսանիքի մասին Կառավարության նիստում խոսելիս հայտարարեց, թե Հայ առաքելական եկեղեցին «չուլան» է հիշեցնում:

Փաստ 2. Եկեղեցականները կոշտ արձագանքեցին, բնականաբար` հորդորելով չվիրավորել եկեղեցին:

Փաստ 3. Փաշինյանը սևեռվեց եկեղեցականների վրա և սկսեց սկզբում թեական, ապա հաստատակամ հայտարարել, թե Կաթողիկոսը կուսակրոնության ուխտը դրժել է, պետք է հեռանա: Ինչպես կհեռանա՝ չգիտի անգամ Փաշինյանը, բայց շատ է ուզում:

Փաստ 4. Վարչապետը թիմին շարունակում է հրահանգներ տալ, թե Եկեղեցու նկատմամբ ճնշումը պետք է ավելացնել, վարկաբեկել, սևացնել եկեղեցականներին` պոռնկաբարո բառապաշարով անգամ:

Փաստ 5. Հատկապես Թուրքիա կատարած աշխատանքային այցից հետո Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավի նոր նշաձող սահմանեց:

Փաստ 6. Տարիներ շարունակ Հայ ժողովրդի մեծ բարերար, Եկեղեցու կողքին կանգնած ամենահաջողակ ու հայտնի հայերից մեկը` Սամվել Կարապետյանը, հենց Էջմիածնից հայտարարեց, որ Եկեղեցու կողքին է, և հավելեց՝ հարկ եղած դեպքում «մեր ձևով կմասնակցենք» պաշտպանությանը:

Փաստ 7. Նիկոլ Փաշինյանը սկսեց ստատուսներով գրոհ, թե Կարապետյանը հեղաշրջման կոչ է անում և բարերարին վերագրեց «միջամտել» բառը, որը նա չի օգտագործել, բայց ինքը` Փաշինյանը, միջամտեց արդարադատությանը և Կարապետյանն արդեն մեկ շաբաթից ավելի ազատազրկված է:

Փաստ 8. Փաշինյանը ԱԺ-ում հաջորդ օրը հանդարտ տոնով հայտարարեց, թե ինքը ՀԷՑ-ը ազգայնացնելու ծրագիր էր մշակել, հանձնարարական տվել, հանձնարարականի ժամկետը լրանում էր հունիսի 20-ին, դրա համար Սամվել Կարապետյանը Էջմիածնում Եկեղեցու կողքին կանգնելու կոչ արեց:

Փաստ 9. Նիկոլ Փաշինյանը, իր կառավարությունը ՀԷՑ-ի գործունեության վերաբերյալ որեւէ առարկություն չեն հայտնել, ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի գործունեությունից դժգոհություն չի եղել, 2025-ի մասով էլ աշխատանքային ծրագրերը հաստատել են միասին: Այ թե երբվանից է նա սկսել ՀԷՑ-ից դժգոհել, երբ է հասկացել, որ Հայաստանում Էներգետիկ ճգնաժամ է, անհասկանալի է: Նկատենք նաև, որ 8 ամիս է ՀՀ-ն չունի էներգետիկ գծով փոխնախարար` պատասխանատու մեր երկրում: Այլ կերպ ասած՝ Կառավարությունում էներգետիկ ճգնաժամ է:

Փաստ 10. Իշխանական լրատվամիջոցը նախօերին բացահայտեց մի փաստաթուղթ` ամսաթվերը փակած, որտեղ նշվում էր, թե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հեղաշրջում է պլանավորում: Սկսեցին խուզարկություններ:

Փաստ 11. Երեկ՝ առավոտից, խուզարկությունները շարունակվեցին և սկսվեցին ձերբակալությունները: Որպես թիվ մեկ հանձնարարական՝ բոլորի հեռախոսները առգրավել են ՀՀ Քննչական կոմիտեում: Հովիկ Աղազարյանի օրինակով` պետք է սպասենք ընդդիմադիր գործիչների անձնական նամակագրությունների հանրայնացմանը:

Փաստ 12. Քննչական կոմիտեն հրապարակեց փաստաթուղթ (սխալմամբ կամ թափթփվածության հետևանքով), որը իբրև թե խուզարկությունների արդյունքում է բացահայտվել: Դա այն նույն փաստաթուղթն էր, որը նախօրեին ՔՊ-ի «Սիվիկ»-ն էր հրապարակել, բայց այս անգամ կար ամսաթիվ փաստաթղթի վրա, ինչը նշանակում է, որ այն 2024 թվականին է վերաբերելի: Այսինքն՝ Քննչական կոմիտեն բացահայտել է հանցանք, որը, ըստ իրենց, պետք է կատարվեր նախորդ տարի: Ու չնայած այս զավեշտին՝ մարդիկ են կալանավորվում:

Փաստ 13. Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինն ու թիմակիցները շարունակեցին ողջ օրը թիրախավորել Կաթողիկոսին, սրբազան մյուս հայրերին, անգամ Կաթողիկոսին հանդիպած առաջին նախագահին` չշեղվելով իրենց ուղուց, այն է` հասնել Կաթողիկոսի հեռացմանը:

Փաստ 14. «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ շրջանակներից տեղեկացավ, որ երեկ բերման ենթարկված բոլոր անձանց տրված հարցերի մեջ եղել է Կաթողիկոսի մասին հարց, որպեսզի նրան ևս ներգրավեն այս պատմությունների մեջ, և իրավապահ համակարգը իրավունք ունենա մտնելու Եկեղեցի և «ասֆալտին փռելու» Կաթողիկոսին ու մի քանի եպիսկոպոսների, ովքեր ակտիվ են եղել այս ընթացքում:

Փաստ 15. Գործընթացները դեռ շարունակվում են, էլի մարդիկ կձերբակալվեն: Թիրախում Սամվել Կարապետյանի թիմակիցներն են, հատկապես Հայաստանում բարձր վարկանիշ ունեցող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Փաստ 16. Երեկ արդեն մայրաքաղաքում խոսվում էր, որ աղանդավորները տարբեր խմբեր են ձևավորում` հարձակվելու եկեղեցու վրա՝ այդ թվում և երկաթե ձողերով, ինչպիսիք գտնվել էին խուզարկություններից մեկի ժամանակ:

Փաստ 17. Նիկոլ Փաշինյանը չի խաղաղվելու, գրելու է ՍՄՍ-ներ, և էլի կձգտեն նոր քայլերի՝ կա՛մ կստիպեն Կաթողիկոսին հրաժարվել, հեռանալ, կա՛մ կփորձեն նրան պառկեցնել ասֆալտին ու տանել: Սա է Նիկոլ Փաշինյանի գործողությունների նպատակը բոլոր տեսակի վերլուծություններով:

Փաստ 18. Փաշինյանը հետ չի կանգնելու, նա սրելու է իրավիճակը և գնա մինչև վերջ: