Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունից ուղիղ մեկ շաբաթ անց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման պլանը պատրաստ է։ «Շատ շուտով կմտնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի օրենսդրությանը համապատասխան», - տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, նա որևէ բառ չի ասում, թե այդ ինչ ծրագիր է, որ գերատեսչությունն է «ոտքի վրա» մշակել, և ինչպես են խլելու ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից։
Հիշեցնենք, Փաշինյանը մեկ շաբաթ առաջ խոսել էր ՀԷՑ-ը ազգայնացնելու մասին՝ փակագծերում նշելով «պետականացնել» բառը։ Եթե ազգայնացման դեպքում ընկերությունը խլվելու է սեփականատիրոջից, պետականացման դեպքում՝ փոխհատուցում վճարվելու է։ Ըստ էության, գործող իշխանությունը հասկացել է, որ պարզ խլումը շատ վատ հետևանք կունենա, բայց պետականացման ցանկությունն էլ ծանր է նստելու Հայաստանի վրա։ Մասնագետները թերահավատ են, թե Փաշինյանին կհաջողվի իրականացնել իր վտանգավոր մտահղացումը։ Ավելին, շատերը վստահ են, որ դա ո՛չ ազգայնացում է, ո՛չ պետականացում, ուղղակի ընկերության խլում է:
ՀԷՑ-ից արդեն իսկ հայտարարել են, թե պետականացման գործընթացի վերաբերյալ կառավարությունից կամ այլ գերատեսչությունից որևէ պաշտոնական հիմնավորում չեն ստացել, իսկ ստանալու դեպքում էլ մինչև վերջ պայքարելու են իշխանության ապօրինությունների դեմ։
Խոշոր ընկերության դեմ իշխանության մանր հարձակումը շղթայական արդյունք է ունենալու, իսկ օտարերկրյա ներդրողների համար ՀՀ ներդրումային գրավչությունը հավասարվելու է հողին։ Նման կարծիքի է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: Նրա խոսքերով, կապիտալիստական հասարակարգում սեփականության իրավունքի երաշխավորությունն ու պաշտպանությունը աքսիոմատիկ անհրաժեշտություն են: «Եթե հանկարծ սկսվի այդպիսի պրոցես, ապա տապանաքար է դրվում ՀՀ ներդրումային գրավչության վրա: Այդպիսի խոսույթն առաջնային մեսսիջ է պոտենցիալ ներդրողներին՝ ՀՀ-ն չի պատրաստվում որևէ տեսակ ներդրում ընդունել, և այստեղ որևէ ձևով ձեր սեփականության իրավունքը պաշտպանված չի լինի: Եթե դա զուգորդվում է իրավապահ մարմիններին հրահանգելով ու գործարարի նկատմամբ նման վերաբերմունքով, սա նշանակում է, որ ոչ միայն սեփականության իրավունքը, այլ նաև դատական համակարգն է ուզուրպացված, հետևաբար այս երկուսի միասնությունը բոլոր տեսակի ներդրողներին հետ է վանում»,-ասում է Սարգսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան