Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
Միջազգային

Սկսվել են F-35-ի ծրագրի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է նաև ամերիկյան արտադրության F-35 կործանիչների  ծրագրին վերադառնալու հետ կապված հարցին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

«Տարածաշրջանում մեր գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Տեղի են ունեցել բանակցություններ նաև պարոն Թրամփի հետ»։ 

Էրդողանի փոխանցմամբ,  տեխնիկական մակարդակով արդեն մեկնարկել են բանակցությունները։ 

Էրդողանը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը չի սահմանափակվում միայն ռուսական S-400 ՀՕՊ համակարգերով։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է կառուցել բազմաշերտ համակարգ, որտեղ տարբեր բարձրությունների համար նախատեսված հրթիռները պիտի գործեն համադրված՝ ինչպես մարդու մարմնի օրգանները։

«Մենք երկիրը բերել ենք որոշակի կետի, սակայն դրանով չենք բավարարվում։ Պետք է զարգացնենք մեր հրթիռային հնարավորությունները։ Կառուցում ենք մեր «Պողպատե գմբեթը» (Çelik Kubbe)՝ համակարգերի համակարգը»,– ասել է Էրդողանը։

Նա պնդել է, որ Թուրքիան ունի տեղական և ազգային հնարավորություններով ստեղծված համակարգեր՝ SİPER, KORKUT, HİSAR, SUNGUR և այլ համակարգեր։ «Եթե մենք մտածեինք՝ «մեկից կգնենք», կամ՝ «փող ունենք, ինչու չեն վաճառի», ապա այս ամենը չէր լինի։ Եղել են ժամանակներ, երբ նույնիսկ մեր դաշնակիցները մեզ զենք չեն վաճառել, թեև մենք վճարունակ էինք»,– հավելել է նա։

Էրդողանը հիշեցրել է նաև, որ առաջին քայլերից ի վեր թերահավատորեն են մոտեցել թուրքական ռազմարդյունաբերության նախագծերին։ «Մենք ստեղծեցինք մեր սեփական ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ները, մեր ազգային մարտական կործանիչը՝ KAAN-ը։ Երբ սկսեցինք KAAN նախագիծը, այն ծաղրում էին՝ անվանելով ջեռուցման մարտկոց։ Բայց այսօր KAAN-ն արդեն երկնքում է»,– նշել է նա։

Անդրադառնալով F-35 ծրագրին՝ նշել է․ «Մենք F-35-երից էլ ամբողջությամբ չենք հրաժարվել։ Մեր մտադրությունները ներկայացնում ենք մեր գործընկերներին։ F-35-ը ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական գործընթաց է։ Թուրքիան անարդարացիորեն հանվել է ծրագրից։ Մենք միշտ քննադատել ենք այս քայլը, որը չի համապատասխանում դաշնակից լինելու ոգուն։ Պարոն Թրամփի հետ մեր քննարկումների ժամանակ անդրադարձել ենք թեմային, և արդեն սկսվել են բանակցություններ տեխնիկական մակարդակով։ Աստված տա՝ առաջընթաց կունենանք»։

Ամփոփելով Թրամփի հետ ունեցած հանդիպման արդյունքները՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են երկկողմ հարաբերություններից մինչև ՆԱՏՕ-ի շրջանակում գործընկերությանը առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ «Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի հետ ունենք 100 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակ, և ցանկանում ենք այդ թվին հասնել։ Բացի այդ, հնարավորություն ունեցանք անդրադառնալ մեր տարածաշրջանում առկա հակամարտություններին ու լարվածություններին»։ 

Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ը որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 միավոր կործանիչները: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով չնայած Անկարան դիմել է Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար, սակայն դեռևս Թուրքիայի օգտին ոչ մի զարգացում չկա։