Էթիկայի կանոնների խախտում հենց էթիկայի հարցերով նիստի ժամանակ. Բրյուսովի համալսարանը՝ խավարի մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած էթիկայի հանձնաժողովի վերջին նիստը, որը ի սկզբանե հրավիրվել էր դեկանի ժամանակավոր պաշտոնակատարի՝ ուսուցիչներին «թափթփուկներ» անվանելու անթույլատրելի արտահայտության քննարկման նպատակով, վերածվել է կրկնակի խայտառակության։
Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարը, այսինքն՝ անձը, որը ներկայում զբաղեցնում է դեկանի պաշտոնը` Լևոն Սարգսյանը, ոչ միայն չստացավ նախազգուշացում կամ պատշաճ քննադատություն, այլեւ էթիկայի հանձնաժողովի հենց այդ նիստի ընթացքում հնչեցրեց նոր և լրջագույն մեղադրանքներ՝ բուհի աշխատակիցներին ուղղակիորեն մեղադրելով կաշառք տալու մեղադրանքով։
Եվ այդ անձը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, չսաստվեց, այլեւ իր այդ վարքի համար պարզապես դահլիճից դուրս հրավիրվեց։ Ոչ մի կարգապահական ընթացակարգ, ոչ մի քննություն, ոչ մի եզրակացություն….
Նկատենք, որ տեղի ունեցածը լոկ էթիկայի խախտում չէ, այլ ակադեմիական խայտառակություն: Համալսարանում հաստատված սարսափի մթնոլորտը, որտեղ ցանկացած չհաճոյացող աշխատակից կարող է դառնալ հրապարակային ճնշման և զրպարտության զոհ, վերածվում է վտանգավոր նախադեպի։
Թերևս ոստիկանների ճնշմամբ ռեկտոր դարձած Դավիթ Գյուրջինյանի կառավարումը հենց այսպիսին պետք է լիներ, այլ հարց է, թե ինչու է լռում ակադեմիական անկախությունը վաղուց ոտնակոխ արած ԿԳՄՍ նախարարությունը՝ ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան