Անօգուտ հանքանյութը գանձ է դառնում արևային վահանակների համար
Պիրիտը մի ժամանակ համարվում էր անօգուտ՝ փայլուն ինչպես ոսկին, բայց անօգուտ և փխրուն։ Այն նույնիսկ ստացել է «հիմարի ոսկի» վիրավորական մականունը։ Այսօր այն նոր կյանքի հնարավորություն ունի, և շատ խոստումնալից, գրում է pravda.ru–ն։
Այդ ոչ պիտանի հանքանյութը կարող է փոխել էլեկտրոնիկան:
Երկաթի դիսուլֆիդը, որը հայտնի է նաև որպես պիրիտ, արդյունահանվում է հսկայական քանակությամբ հանքարդյունաբերության ընթացքում։ Բայց քանի որ այն չունի ո՛չ արժեքավոր ֆիզիկական, ո՛չ էլ քիմիական հատկություններ, այն պարզապես ուղարկվում է աղբանոց։
Այնուամենայնիվ, Մինեսոտայի համալսարանի Քրիս Լեյթոնի գլխավորած հետազոտողների խումբը գտել է այդ «աղբը» բարձր տեխնոլոգիական նյութի վերածելու միջոց։ «Մենք դիմեցինք երկաթի սուլֆիդին էժան, ոչ թունավոր արևային մարտկոցների հիմք փնտրելու ժամանակ, - ասել է Լեյթոնը,–զուգահեռաբար մենք ուսումնասիրեցինք, թե ինչպես կարող է էլեկտրական լարումը փոխել նյութերի մագնիսական հատկությունները: Որոշակի պահի մենք հասկացանք, որ այդ ոլորտները կարելի է համատեղել»:
Գիտնականներին պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է ստեղծել ոչ մագնիսական հանքային ֆերոմագնիս այսպես: Պիրիտը տեղադրվել է էլեկտրոլիտների հետ լուծույթի մեջ և կիրառվել է ընդամենը 1 վոլտ լարում: Դա հանգեցրել է իոնների նստեցմանը մակերեսին և մագնիսական հատկությունների ի հայտ գալուն:
Լարման բևեռականությունը փոխելով հնարավոր է միացնել և անջատել մագնիսացումը, և դա իսկական հեղափոխական հնարավորություն է:
Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Պիրիտը կառավարվող ֆերոմագնիսի վերածելը բացում է դրա օգտագործման դուռը, այն է Էլեկտրոնիկայում որպես հիշողության տարր, արևային վահանակներում որպես էժան և էկոլոգիապես մաքուր լուսային մարտկոցների հիմք:
Փաստորեն, գտնվել է մի եղանակ, որ կյանք հաղորդվի նախկինում թափոնային ապար համարվողին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»