Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ Փաշինյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։
Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ԵՄ-ն, հենվելով Փաշինյանի վրա, ՀՀ-ից կերտում է երկրորդ Ուկրաինա. «Կալասը մեսիջներ է հղում ոչ միայն Փաշինյանին և նրա հարստացող քպական կլանին, այլ նաև ՌԴ-ին։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին ԵՄ ցանկանում է ՀՀ-ն դուրս բերել ռուսական ռազմա-քաղաքական ազդեցության գոտուց և դրա համար հենվում է ՀՀ-ի ռուսաֆոբ և թրքամետ իշխանությունների վրա»։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Կալասը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։
«Կալասը խոսում է ՔՊ-ի ժողովրդավարության մասին՝ չտեսնելով, թե ինչպես են ՀՀ իշխանությունները բանտերը նետում հոգևորականներին, ընդդիմությանն ու սահմանափակում են բոլոր նրանց խոսքի ազատությունը, ովքեր քննադատում են Փաշինյանի թրքամետ և հակահայ արտաքին և ներքին քաղաքականությունը։ ԵՄ-ին չի հետաքրքրում ՀՀ-ի ժողովրդավարությունը, նրանք ցանկանում են Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել՝ ուկրաինական ճակատին զուգահեռ»,-գրում են ալիքի հեղինակները՝ հավելելով, որ Փաշինյանը, հանուն իշխանության պահպանման և սեփական անվտանգության, պատրաստ է ստանձնել հակառուսական պլացդարմի գործառույթը, ինչը հանգեցնելու է աղետալի հետևանքների հայկական պետականության, անվտանգության, տնտեսության և ՌԴ-ի հայ համայնքի համար։
Կալասը շեշտել է, որ վերոնշյալ արժեքները պետք է պաշտպանվեն՝ «հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում»։ Նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։
«Կալասի մեսիջն ուղղված է ՌԴ-ին, որն իբր հիբրիդային պատերազմ է մղում ՀՀ-ում և հետխորհրդային այլ երկրներում Արևմուտքի դեմ։ Հիբրիդային պատերազմի մասին խոսում է նաև Փաշինյանը, որն ինչ-որ հեղաշրջման պլաններ է հայտնաբերում և դա օգտագործում է ընդդիմության ու Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելու և բանտեր նետելու համար։ Սակայն Կալասը չի տեսնում ՀՀ-ում առկա քաղբանտարկյալներին, քանի որ ԵՄ-ին ՀՀ-ն պետք է միայն որպես հակառուսական խրամատ՝ ոչ ավելին»,-գրում է «Հանրապետության հրապարակն» ու ամփոփում, որ Փաշինյանն ու թիմը ՀՀ-ն վերածում են Արևմուտք-ՌԴ proxy war-ի թատերաբեմի՝ դրանից բխող աղետալի հետևանքներով հայոց պետականության համար. դրանից օգտվելու է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ Սյունիքը ՀՀ-ից պոկելու և Հարավային Կովկասը Մեծ Թուրանի մաս դարձնելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան