Սամվել Կարապետյանի թիմում քաղաքական ուժ ձևավորելու աշխատանքներն արդեն սկսվել են, ՔՊ-ում մտահոգ են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ում, մեղմ ասած, մտահոգ են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակից, ուրբաթ օրվա երթից, հնչած քաղաքական ուղերձներից։ Չեն սպասել, որ այդքան մարդ կմասնակցեր առաջին ակցիային: Եվ հասկանում են, որ Կարապետյանը ո՛չ նախկին է, ո՛չ թալանչի եւ եթե բացահայտ քաղաքական հայտ է ներկայացնում, ապա իրենց բանը բուրդ է, չեն կարողանալու ստերով ու քարոզչությամբ կանգնեցնել նրա ընթացքը։ Նշենք, որ երթի ավարտին՝ ԱԱԾ շենքի մոտ, հնչեց գործարարի ուղերձը. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում եւ պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ»։ Կարապետյանն ասում էր, որ պատրաստ է անցնել պայքարի ճանապարհով` հանուն մեր երկրի, «որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի», եւ «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը»։
Որոշ տեղեկություններով՝ Կարապետյանի թիմում քաղաքական ուժ ձեւավորելու աշխատանքներն արդեն սկսվել են, նաեւ լրատվամիջոց են ուզում բացել, որի ուղղությամբ եւս աշխատում են։ Նշենք, որ իշխանությունը սադրիչներ էր ուղարկել ուրբաթ օրվա երթին, որոնք կեղծ խոսակցություններ են տարածել, թե իքս մարդուն արդեն փողը տվել են, որ հանրահավաքին մասնակցի: Մեր լրագրողը նկատել է մի խումբ տղաների եւ երբ հեռախոսը միացրել է, որ նկարի, նրանք արագ հեռացել են»:
Մանրամասները՝ այստեղ:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...