Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան
5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնել
Հասարակություն

Բնապահպանության խնդիրներն՝ Ադրբեջանում․ ջրային ավազանների աղտոտումը. «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Ադրբեջանի ջրային ռեսուրսների աղտոտման խորացող ճգնաժամին և դրա հետևանքով առաջացող բնապահպանական սպառնալիքներին։

«Խելամիտ և պատասխանատու ջրօգտագործումն այսօր համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջնահերթություններից է՝ պայմանավորված բնապահպանական սրացող ճգնաժամով։ Խնդիրն առավել ցայտուն է այն երկրներում, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունն ու նավթի արդյունահանումը։

Ադրբեջանում, որտեղ նավթարդյունաբերությունը տնտեսության առանցքային ճյուղերից է, բնապահպանական մարտահրավերներն օր օրի ավելի են խորանում։ Օրհասական ու չափազանց մտահոգիչ է քաղցրահամ ջրերի՝ գետերի և լճերի աղտոտման աճող տեմպը։ Այս երևույթը լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն երկրի ներքին էկոհամակարգի, այլև՝ տարածաշրջանի բնապահպանական կայունության համար։

Ադրբեջանի տարածքում գտնվող լճերի և գետերի սանիտարական վիճակն անմխիթար է: Պատասխանատու մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում ջրային ավազաններում սանիտարական պայմանների ապահովման համար։ Վերջիններիս անգործության և թողտվության պատճառով լճեր ու գետեր է թափվում մեծ քանակությամբ կենցաղային և շինարարական աղբ:

Բնապահպանական լուրջ խնդիրների առաջ է կանգնած Ադրբեջանի Մահմմադի գյուղի լիճը։ Հակասանիտարական է Բուլբուլա լճի տարածքը, իսկ Մասազըր լիճը վերացման վտանգի տակ է։

Վերջերս ձկների զանգվածային անկում գրանցվեց Ապշերոնի շրջանի Մահմմադի գյուղի՝ աղբավայրի վերածված լճում։ Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունից հայտնել են, որ խնդիրն իրենց հետ կապ չունի, քանի որ միջադեպը տեղի է ունեցել մասնավոր տնտեսությունում: Ձկների մասսայաբար սատկելու պատճառն, ըստ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտի բաժնի վարիչ Անվար Ալիևի, կարող է լինել լճում հիգիենայի կանոնների խախտումը։

Իր հակասանիտարական վիճակով աչքի է ընկնում նաև Սաբունչիի շրջանի «Մազութլու» լիճը, որի տարածքից նախկինում նավթ են արդյունահանել։ Այսօր այն տեղի բնակիչների համար դարձել է աղբանոց։ Լիճ են թափվում նաև կոյուղաջրերը։ Բնապահպան Իսլամ Մուստաֆաևը, խոսելով տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակի մասին, փաստել է, որ Ապշերոնում առկա 250 լճերի մեծ մասը չի համապատասխանում սանիտարական և բնապահպանական պահանջներին:

Աղետալի է նաև «Զըխ» լճի էկոլոգիական վիճակը։ Մոտ 300 հեկտար տարածք զբաղեցնող լիճն ամբողջությամբ պատված է նավթի թափոններով և կեղտաջրերով: Դեռևս 9 տարի առաջ որոշում էր կայացվել վերականգնել էկոհամակարգը։ Ջրամատակարարման հարցերով զբաղվող «Azərsu» ընկերությունից հայտնել են, որ տվյալ տարածքի վերականգնման նախագիծը դեռևս քննարկման փուլում է, իսկ կոյուղաջրերը մինչ օրս շարունակվում են թափվել լճի տարածք:

Զաբրատ արհեստական լճի տարածքը նույնպես վերածվել է աղբանոցիԱպօրինի նորակառույցների հարևանությամբ գտնվող լճի շրջակայքն ամբողջությամբ ծածկված է աղբով: Խնդրի առնչությամբ բնապահպանները դիմել են շրջանային գործադիր իշխանության ղեկավարությանը։ Որպես արդարացում՝ պատասխանատու մարմինները պատասխանել են, թե աղբն այլ տարածքներից է բերվել՝ հիմնականում երեկոյան ժամերին:

Սաբունչիի շրջանի Բուլբուլա լճում և դրա հարակից շրջաններում ևս հակասանիտարական վիճակ է: Տեղի բնակիչները պնդում են, որ կենցաղային աղբը երեկոյան ժամերին են բեռնատարներով թափում այստեղ: Որպես բողոքի նշան՝ տեղացիները փակել են աղբով լցված ավտոմեքենաների մուտքը լճի տարածք, բայց խնդիրը դրանով չի լուծվել:  

Անմխիթար վիճակում գտնվող մեկ այլ լիճ էլ Սաբունչիի շրջանի Մաշթաղա ավանի տարածքում է։ Բնակիչների պնդմամբ՝ տեղական գործադիր իշխանության մարմիններին պատկանող բեռնատարները պարբերաբար թափոններ են տեղափոխում լճի տարածք: «Նրանք (խմբ․՝ նկատի ունի տեղական գործադիր իշխանության մարմիններին) ասում են, թե մաքրել են տեղանքը և աղբը տեղափոխել են այլ տարածք, մինչդեռ թափոնները լցրել են գետը»,- խնդրի մասին բարձրաձայնում է տեղացիներից մեկը, ով տեսանյութ է հրապարակել տարածքից։

Բաքվից 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մասազըր լիճը կանգնած է վերացման եզրին: Տեղի բնակիչները հայտնում են, որ բեռնատարներով պարբերաբար հող և աղբ են տեղափոխում լճի տարածք: Համապատասխան մարմինները լճի արհեստական չորացումն արդարացնում են նրանով, որ լճի տարածքից աղ են արդյունահանում: Հարկ է նշել, որ, լճի չորացմանը զուգահեռ, զգալիորեն աճել է շրջակայքում կառուցված ապօրինի շինությունների թիվը։ Հետևաբար՝ կարող ենք եզրակացնել, որ լիճը չորացնում են արհեստականորեն՝ կառուցապատման նպատակով։

Բնապահպանական խնդիրներով մտահոգված բնակիչները պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյանջաչայ գետի մաքրման ուղղությամբ։ Բնակիչներից մեկը սոցիալական ցանցերում տեղադրել է տեսանյութ, որտեղ հստակ երևում են գետափի անմխիթար վիճակը, գետում թափված կենցաղային թափոնները:

«Հանրայնացնելու եմ, կտեսնեք, որ հանրապետության մակարդակով այս մասին բարձրաձայնելու եմ: Գետում այսքան աղբ․․․փաստ է, որ նետելու պահին թափողին տեսանկարահանել եմ»,-Լերիկի շրջանով հոսող Լանկարանչայ գետում աղբ թափող հանգստյան գոտու աշխատակցին է դիմում բնակիչներից մեկը։ Տեսանյութում երևում է Ադրբեջանի հարավային շրջաններով հոսող գետի հակասանիտարական վիճակն ու կենցաղային թափոնների կուտակումը։

Ջրային ավազանների հակասանիտարական վիճակը չի մտահոգում անգամ «Շրջակա միջավայրի պաշտպանության համար միջազգային երկխոսություն հասարակական միություն»-ը (IDEA), որի ղեկավարն Ադբրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան է։

Այսպիսով՝ կարելի է պնդել, որ Ադրբեջանի տարբեր շրջաններում բնապահպանական խնդիրները շարունակում են լուրջ սպառնալիք ներկայացնել շրջակա միջավայրի համար: Չնայած խնդրի առկայությանը՝ պատասխանատու մարմինները՝ ներառյալ տեղական իշխանությունները, կամ անգործության են մատնված, կամ անմիջականորեն նպաստում են աղտոտմանը՝ ելնելով անձնական բիզնես շահերից»: