Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել սպանության նախապատրաստման վերաբերյալ։
Պարզվել է, որ ապրիլին վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի երկու բնակչի` 41 և 34 տարեկան տղամարդկանց միջև, որից հետո 34-ամյա երիտասարդը դիմել է քրեական հեղինակություն հանդիսացող 39-ամյա վանաձորցուն՝ վեճն իր օգտին լուծելու համար:
Պարզվել է նաև, որ ապրիլի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում 39-ամյա վանաձորցին, որ այլ քրեական վարույթի շրջանակում գտնվում էր տնային կալանքի տակ, իրենց շենքի շքամուտքի մոտ հանդիպման է կանչել 41-ամյա տղամարդու մտերիմ երկու հոգու:
Վիճաբանության արդյունքում սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ: Այնուհետև վիճաբանությանը միջամտել են Վանաձորի բնակիչ մի խումբ տղամարդիկ, և նրանցից 32-ամյա տղամարդն ապօրինի պահվող հրազենով կրակոցներ է արձակել 38-ամյա քրեական հեղինակության ոտքերի տակ, ինչից հետո դիմել են փախուստի:
Միջադեպից հետո ծեծկռտուքին մասնակից մի խումբ տղամարդիկ, համոզված լինելով, որ քրեական հեղինակությունը հաշվեհարդար տեսնելու նպատակով գալու է իրենց հետևից, Վանաձորի Նաիրիի փողոցում գտնվող տնակում պլանավորել և նախապատրատել են 39-ամյա վանաձորցու սպանությունը։
Մասնավորապես, թաքստոցներից հանել են ապօրինի պահվող զենք-զինամթերք, այդ թվում` ինքնաձիգներ, զենքը բաժանել իրար մեջ, լիցքավորել հրազենները, կատարել դերաբաշխում և դարանակալել ծառերի հետևում:
Սպասելով մինչև գիշերվա ժամը 3-ը և տեսնելով, որ 39-ամյա վանաձորցին չի հայտնվում, խմբի անդամները ինքնաձիգները թաքցրել և ատրճանակներով ու դանակներով զինված շրջել են նրա բնակության վայրի մոտակայքում:
Խմբի անդամներին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նրանցից 4-ը զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու և մեկ այլ սպանության նախապատրաստության համար ձերբակալվել և կալանավորվել են։
Այս դեպքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մայիսի 22-ին 39-ամյա վանաձորցին և ևս երկու տղամարդ ձերբակալվել, կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Ձեռնարկվում են միջոցառումներ խմբի անդամներից ևս մեկին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտ...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»