Իրավական աբսուրդ՝ գլխավոր դատախազի մասնակցությամբ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սրբազանի «հեղաշրջման» գործով պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի տանելու գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ մի ուշագրավ դրվագ եղավ, որը վկայեց, որ գլխավոր դատախազն ընդամենը Փաշինյանի հանձնարարականն է կատարել` թքած ունենալով օրինականության անգամ ձեւական ընթացակարգերի վրա։
Երբ խորհրդարանում 2 օր անընդմեջ քննարկվում էր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը, դրան պետք է հաջորդեր կալանքի տանելու միջնորդությունը: Բայց ՔՊ-ականները նիստերի դահլիճում` գլխավոր դատախազի ներկայությամբ որոշեցին, որ պետք է քվեարկություն անցկացնեն ոչ միայն քննարկված, այսինքն՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցով, այլեւ՝ դեռ չքննարկված՝ կալանքի հարցով։
Այդ մասին հայտարարվեց ամբիոնից, գլխավոր դատախազն էլ, առանց դեմքի միմիկան փոխելու, հետեւում էր իրավական աբսուրդին, երեւի մտածում էր` թող ափալ-թափալ քվեարկեն, րոպե առաջ ազատվի այդ խայտառակությանը մասնակցելուց:
Միայն ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանը նկատեց՝ ինչպե՞ս են 2 քվեարկությունները միաժամանակ անելու, գուցե խորհրդարանը չի՞ տալիս համաձայնություն՝ անձեռնմխելիությունից զրկելու, այդ դեպքում անիմաստ է դառնում կալանքի միջնորդությունը քննելը, առավել եւս՝ քվեարկելը:
Աղազարյանն ակնարկեց՝ ամեն ինչ նախօրոք որոշվա՞ծ է, որ մեկ քննարկումով ու մեկ քվեարկությամբ եք անում։ Ռուբեն Ռուբինյանը, ապա եւ դատախազը, ստիպված էին համաձայնել Աղազարյանի դիտողության եւ առաջարկի հետ»:
Մանրամասները՝ այստեղ:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»