Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
«Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»
Մամուլի տեսություն

Ում է նոր ուժի մեջ տեսնում Կարապետյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ԱԱԾ մեկուսարանում արդեն շուրջ մեկ ամիս գտնվող Սամվել Կարապետյանը նախօրեին հայտարարեց նոր քաղաքական ուժի մեկնարկի մասին:

Բանտից արված իր հայտարարության մեջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը հատուկ ընդգծում է՝ հարգելով մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին, իր քաղաքական ուժն է ձեւավորում` նոր թիմով եւ իր պատկերացումներով:

Թե ովքեր են լինելու այդ նոր թիմի անդամները, պարզ չէ: Միայն նշում է, որ այդ ուժը պատրաստ է համագործակցել համախոհների հետ: Մեզ ասացին, որ հայտարարության մեջ հատուկ է ընդգծել, որ նոր թիմ է լինելու, որում տեղ չեն ունենալու հին խաղացողները։

Բանն այն է, որ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հուլիսի 4-ին տեղի ունեցած հավաք-երթից հետո Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջեւ հրապարակային բախում սկսվեց։

Քանի որ «Հայաստան» դաշինքի 3 պատգամավոր ելույթ ունեցան՝ Աղվան Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը եւ Աննա Գրիգորյանը, կասկածներ տարածվեցին, թե ՀՀԿ-ն խաղից դուրս վիճակում է հայտնվել, իբր՝ Սամվել Կարապետյանն է այդպես ցանկացել։

Իրականում Սերժ Սարգսյանն ու Ս. Կարապետյանը բավականին ջերմ հարաբերություններ ունեն․ ՀՀ երրորդ նախագահը ներկա է գտնվել Կարապետյանիհոր թաղման եւ քառասունքի արարողություններին։

Ինչեւէ, այս բանավեճից հետո իշխանական քարոզիչներն անմիջապես մանիպուլացրին իրավիճակը՝ Սամվել Կարապետյանին «տեղավորելով» նախկին նախագահների շարքում։

Մինչդեռ տեղեկություններ կան, որ Կարապետյանի նոր թիմում հնարավորինս նոր, թարմ դեմքեր են լինելու, իսկ կուսակցությունը, ըստ ամենայնի, կղեկավարի Կարապետյանների որդիներից մեկը։