Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտերկրում ռոումինգ ծառայություններից օգտվող Ucom-ի բաժանորդների թիվն աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ինտերնետի օգտագործման ծավալների աճը նույն ժամանակահատվածի համար 45% է:
Նշենք, որ միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում բաժանորդները սպառել են մոտ 40 հազար ԳԲ ինտերնետ՝ գտնվելով Հայաստանից դուրս։
Բաժանորդների համար լավագույն թվային փորձառությունը Հայաստանից դուրս ապահովելու համար ընկերությունը շարունակաբար ընդլայնում է ռոումինգ ծառայությունների աշխարհագրական ծածկույթը։ Այս պահին Ucom-ի բաժանորդների համար ռոումինգ ծառայությունները հասանելի են 167 երկրի 316 օպերատորների ցանցում։ Իսկ ժամանակակից գերարագ 5G կապը հասանելի է 41 երկրի 52 օպերատորի ցանցում, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, Կիպրոսում և այլն։
«Մենք ջանք չենք խնայում մեր բաժանորդներին լավագույն թվային փորձառությունն ապահովելու համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Ռոումինգի այս ցուցանիշները վկայում են, որ մեր աշխատանքն արդյունքներ է տալիս։ Մենք շատ ուրախ ենք, որ ավելի ու ավելի շատ բաժանորդներ նախընտրում են մեր միջոցով կապ պահպանել մտերիմների հետ արտերկրից և վստահում են մեր ծառայությունների որակին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ ամառային արձակուրդների ընթացքում առավել պահանջված երկրների համար ընկերությունը մշակել է «uTravel 3ԳԲ» ռոումինգ փաթեթը՝ Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Մոնտենեգրոյում, Իտալիայում, Իսպանիայում և մի շարք այլ՝ հաճախ այցելվող երկրներում հանգստացող բաժանորդների համար: Ընդամենը 4990 դրամ վճարելով՝ բաժանորդները կստանան 3 ԳԲ ինտերնետ 7 օրվա համար։ Փաթեթը հասանելի է մինչև սեպտեմբերի 30-ը։ «uTravel 3ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#։ Այն կարելի է ակտիվացնել նաև Ucom հավելվածի միջոցով:
Նշենք, որ ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121#:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...