ՔՊ պատգամավորները կպատժվե՞ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 8-ին, երբ իշխանական պատգամավորներն իրենց գործիքը դարձրին բռունցքը, իսկ խոսքի իրավունքը՝ թշնամի, հարձակվեցին ընդդիմադիրների վրա, բռնություն գործադրեցին հենց նիստերի դահլիճում, հայհոյեցին ու ծեծեցին, այդ ֆոնին մի մարդ, որը մի ամբողջ երկրի անունից պատասխանատու է արդարության համար, անշարժ կանգնած էր. նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, որը տեսավ ամեն ինչ, բայց լռեց։ Եվ մինչ օրս լռում է։
Նա չի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, նույնիսկ աչքի տեսածի հիման վրա չի հարուցել քրեական վարույթ։ Գործող օրենքների համաձայն, եթե բարձրաստիճան պաշտոնյան տեղում է հանցանքի պահին եւ չի արձագանքում, նրա լռությունը դառնում է հանցագործության համախոհություն։
«Ժողովուրդ» օրաթերթը արդեն հուլիսի 9-ին պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել նույն գլխավոր դատախազին՝ պահանջելով քննել հանցագործության փաստը։ Մեր ներկայացրած հաղորդման մեջ հստակ անուններով նշվել են իշխանական այն պատգամավորները, որոնք ներգրավված էին ֆիզիկական եւ բարոյական բռնության դրսեւորման մեջ։
Երեկ ստացանք պատասխանը։ Ըստ դատախազության՝ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ներկայացված հաղորդումը ուղարկվել է Երեւանի քաղաքային դատախազություն՝ ուսումնասիրության։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
«Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական է լինելու բռնարարներին պատժելու գործի ընթացքին»։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան
Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա Ալավերդյան
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ Սարգսյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել