Իրանում նախատեսում են կառուցել հազար արևային էլեկտրակայան
Իրանը մինչև 2026 թվականի մարտի վերջը նախատեսում է ամբողջ երկրում կառուցել 1000 արևային էլեկտրակայան՝ յուրաքանչյուրը 3 մեգավատ հզորությամբ, հայտարարել է Իրանի վերականգնվող էներգիայի և էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործման կազմակերպության ինժեներատեխնիկական բաժնի ղեկավար Ալիռեզա Փարանդեմոթլաղը։
«Հազար արևային էլեկտրակայանների կառուցման նախագիծը, որոնցից յուրաքանչյուրը 3 մեգավատ հզորությամբ է, էներգետիկայի նախարարության կողմից վերականգնվող էներգիայի զարգացման մոդելներից մեկն է և իրականացվում է ամբողջ երկրում։ Ներկայումս 850 էլեկտրակայան գտնվում է կառուցման փուլում, իսկ մնացածի կառուցումը սկսելու համար իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ», — նրա խոսքերը մեջբերում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
Փարանդեմոթլաղը նաև նշել է, որ նախագծերն իրականացնելու համար հատկացվել է անհրաժեշտ և համապատասխան պայմաններով տարածք, իսկ անցյալ ամիս ծովային և երկաթուղային ճանապարհներով Իսլամական Հանրապետություն է ներմուծվել կառուցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Նշելով, որ արևային էլեկտրակայանի կառուցումը պետք է տևի 4-ից 6 ամիս՝ ըստ պլանի, պաշտոնյան հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի մինչև 2026 թվականի մարտի վերջը։
Ապրիլին նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ երկրի իշխանություններն առաջնահերթորեն կաջակցեն վերականգնվող էներգիայի ոլորտին։ Նման հայտարարությունները հնչում են Իրանում էլեկտրաէներգիայի սպառման աճի ֆոնին, որը վերջին տարիներին ռեկորդային ցուցանիշներ է գրանցում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...