Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Միասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»
Մամուլի տեսություն

Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոմանք միամտորեն կարծում էին, որ գոնե մի քանի օր առանց սթրեսների ու ահաբեկող, ցնցումային տեղեկությունների կանցնի՝ հաշվի առնելով, որ հայտարարվել էր Փաշինյանի հնգօրյա արձակուրդ մեկնելու մասին: Այդպես կարծողները շատ արագ համոզվեցին, որ, չնայած իրենց հստակ բացասական վերաբերմունքին, անհիմն լավ կարծիք են ունեցել... Փաշինյանի մասին:

Քաղաքականապես ակտիվ հանրությունը, հայ հոգևորականությունը, պարզապես հայրենակիցները, լինի Երևանում թե Սփյուռքում, անհանգիստ սպասման մեջ են, թե երբ է Նիկոլ Փաշինյանը, իր «բերման ենթարկված» կողմնակիցների քաղաքացիական հագուստով «իրավապահների» հետ հարձակվելու Մայր Աթոռի ու Վեհարանի վրա: Այդ տագնապալի սպասումների պատճառը, հասկանալի է, Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներն են, հայտարարությունը, որ Վաղարշապատի հրապարակում հանրահավաք է անելու, որից հետո, ինչպես ենթադրում են շատերը, փորձելու է գրոհել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, զավթել Վեհարանը: Սրանք, իհարկե, տարբեր շրջանակների զուտ կանխատեսումներ են՝ հիմնված Փաշինյանի էությունն ու գործելաոճը ճանաչելու, իմանալու վրա: Նրանից ամեն ինչ սպասելի է, հնարավոր է՝ այդպես լինի, հնարավոր է՝ սահմանափակվի հանրահավաքով ու հետագա տեղեկատվական ճնշումներով, հնարավոր է՝ այս փուլում դա էլ չանի, ու նպատակը այս պահի «շուխուռը» լինի, ինչն իրեն շատ պետք է:

Հատկանշական է, թե երբ է Փաշինյանը հրահրում այս թիրախային սրացումը: Նա դա անում է անմիջապես այն բանից հետո, երբ նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևը հերթական անգամ նվաստացուցիչ տոնայնությամբ խոսեց Փաշինյանի մասին, բացահայտեց մանրամասնություններ, թե էլ ինչեր է պարտադրել-պայմանավորվել Փաշինյանի հետ: Մասնավորապես, որ, օրինակ՝ ադրբեջանական բեռներն ու ադրբեջանցիները պիտի ազատ, անարգել, ինչպես ուզեն, առանց ստուգման, առանց հայկական սահմանապահների երես տեսնելու, կներեք՝ «շվշվացնելով» գնան-գան մեր երկրի տարածքով, իսկ Հայաստանը գործնականում պետք է շարունակի մնալ խուլ շրջափակված:

Եվ ահա, ալիևյան հերթական նվաստացուցիչ հայտարարություններից հետո Փաշինյանն ուղղակիորեն Եկեղեցու վրա արդեն ֆիզիկական հարձակման ազդանշան է տալիս: Այսինքն, ինքը հայտարարում է հակաեկեղեցական հանրահավաքի մասին, բայց թե՛ իր կողմնակիցները, թե՛ հակառակորդներն ու ՀԱԵ-ն պաշտպանելու մղում ունեցողները դա ընկալում են որպես «գրոհի» վերջնական պատրաստություն:

Ի դեպ, նկատենք՝ դա անսպասելի մի բան չէր: Վերջին հաշվով, երբ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ պատերազմ հայտարարեց Հայ առաքելական եկեղեցուն, պարզից էլ պարզ էր, որ նա նման մի արկածախնդրության ու սադրանքի դիմելու է: Դա լիովին տեղավորվում է իր գործելակերպի, տեսակային ընկալման ու նկարագրի մեջ:

Բայց հարցը նույնիսկ այն չէ, թե «Վեհարանի գրոհ» պայմանական անվանմամբ հանրահավաք Փաշինյանը կանի՞, թե՞ չի անի: Կամ՝ մի օրից կանի՞, թե՞ մեկ ամիս անց, կամ՝ ինչպե՞ս կանի. անհամազգեստ ոստիկանների՞, թե՞ կարգալույծ նախկին հոգևորականների միջոցով: Խնդիրն այն է, որ նրան, որպես երկրի ղեկավարի, թշնամին ինչ ասես՝ ասում է, իսկ նա Եկեղեցու դեմ հանրահավաք անելու պատրաստության մեջ է:

Խնդիրն այն է, որ օտարները, որպես արդեն կատարված մի բան, քննարկում են Հայաստանից Սյունիքը պոկելու, հայերին հայրենազրկելու հարցերը, իսկ Փաշինյանն ու նրա իշխանությունը նախապատրաստվում են հայերի ազգային ինքնության, Հայաստանի պետականության հիմնասյուներից մեկի՝ Եկեղեցու դեմ գործողությունների: Դա, եթե կուզեք, ամենաիսկական ահաբեկչություն է հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ, դա հանրությանը շարունակական տագնապի, հոգեբանական տեռորի, անվերջ սթրեսի մեջ պահելու նպատակային գործելակերպ է:

Հատկանշական է, որ 7 տարի շարունակ, ինչ Փաշինյանը գտնվում է իշխանության ղեկին, գոնե մի քանի օր մեր հասարակությունը, մեր ժողովուրդը հանգիստ, անցնցում, անսթրես չի անցկացրել:

Լավ, ինչո՞ւ է ուզում Փաշինյանը հակաեկեղեցական հանրահավաք անել: Ի՞նչ է ուզում ստանալ: Ինչո՞ւ է ձգտում ամեն ինչում գնալ բախման, քայքայման, առճակատման, ընդհարումների, ինչո՞ւ է հրահրում նման իրավիճակներ: Ինչո՞ւ է ցանկանում ամեն ինչ, բոլոր կառույցները զավթել...

Ժամանակին, զոհված տղաների ծնողներին ոտնատակ գցելով, քաշքշելով, ծեծելով, ներխուժեց «Եռաբլուր»: Այսինքն, զավակներին մահվան մատնելուց հետո մի հատ էլ որդեկորույս ծնողներին էր ուզում հոգեբանորեն սպանել: Որ ի՞նչ ապացուցի: Իր բուն նկարագի՞րը: Ո՞ւմ ապացուցի, եթե այդ նկարագիրն արդեն բոլորին, նույնիսկ 2018-ին «Նիկոլ-Նիկոլ...» վանկարկողների մեծամասնությանն է ակնհայտ ու... անընդունելի:

Ժամանակին դատարանները զավթեց, ինչը գործնականում ուզուրպացիա էր՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների յուրացում: Էհ, մեջն ի՞նչ: Բոլորին էլ այլևս պարզ է, որ Հայաստանում ոչ թե չկա անկախ դատական համակարգ, այլ ընդհանրապես չկա դատական համակարգ, չկան դատարաններ՝ ըստ բովանդակության: Կա միայն մեկ դատավոր՝ Նիկոլ Փաշինյանը, որն իր դատավճիռ-որոշումները հրապարակում է ֆեյսբուքներում:

Հիմա՝ Վեհարանը: Ու, գիտեք, Փաշինյանի մոլի երկրպագուները չեն էլ թաքցնում, որ Վեհարանը զավթելու դեպքում իրենք հենց Նիկոլ Փաշինյանին են տեսնում որպես... կաթողիկոս: Դե, «նիկոլական» լինելն արդեն ինքնին բնութագրական է: Չէ, հնարավոր է՝ մի ինչ-որ ուխտադավ նախկին հոգևորականի գտնեն, որ դնեն՝ որպես մուլ յաժ, բայց կաթողիկոսությունն ինքը՝ «թավշապետը», կանի: Այնպես, ինչպես մյուս ամեն ինչի դեպքում:

Լսեք, իսկ միգուցե ՔՊ-ով «օրե՞նք» ընդունեն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի... ամենինչն է: Հա, էլի՝ հա՛մ վարչապետ, հա՛մ գլխավոր դատախազ, հա՛մ ԱԱԾ տնօրեն, հա՛մ ԱԺ ՔՊ խմբակցություն, հա՛մ ԲԴԽ նախագահ, հա՛մ դատարան, հա՛մ քննիչ, հա՛մ բոլոր բուհերի միավորված ռեկտոր, միևնույն ժամանակ՝ հա՛մ գլխավոր բժիշկ, հա՛մ գլխավոր անտառագետ, հա՛մ շեֆ-խոհարար...

Ամեն ինչ, էլի:

Իսկ ինչո՞ւ ոչ. վերջին հաշվով՝ մեծամասնություն ունեն, մի օրինագիծ կգրեն, օրինակ՝ «Հոդված 1. Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ամենինչն է: Հոդված 2. Ով դրա հետ համաձայն չէ, նա ահաբեկիչ է, իշխանազավթիչ և պետք է ինքնակալանավորվի»: Ինչ վերաբերում է մյուս «ինչու»-ներին, ապա դրանց վերջին մեկ ամսվա ընթացքում հանգամանորեն անդրադարձել ենք: Թե՛ Եկեղեցու դեմ արշավանքի խորքային պատճառներին և թե՛ ինչու է ուզում դա անել:

Ինչ վերաբերում է շարունակական լարվածություններ հրահրելուն, ապա դա Նիկոլ Փաշինյանի «շարժիչն» է: Նա չի կարող «կռիվ չգցել»: Ինքը, հակադրություններ, պրոբլեմներ, բախման նախադրյալներ ստեղծելով, դրանցից քաղաքական էներգիա է ստանում:

Իր հնարավոր հանրահավաքին ընդառաջ, հասկանալի է, Փաշինյանը կփորձի ոստիկանական տեռոր անել Վաղարշապատում, շրջափակել Էջմիածինն այնպես, որ Եկեղեցին պաշտպանել մղվողները չկարողանան թափանցել «տարածք»: Ավելին, ինչ բախում ու սադրանք էլ Փաշինյանը հրահրի, չկասկածեք, դրանից իր հոգին փառավորվելու է: Նրա հոգին, առհասարակ, փառավորվում է նման բաներից:

Ինչևէ, թե որ օրը հանրահավաք կանի կամ չի անի Փաշինյանը, կրկնում ենք, ընդհանուր առմամբ, էական չէ: Էականն այն է, որ դա նաև յուրահատուկ տեստ է լինելու, թե ինչքան անհայրենիք, ապազգային տարր կա մեր իրականության մեջ: Եվ... հակառակը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում