Գուտերեշ. մենք կանգնած ենք նոր էներգետիկ դարաշրջանի շեմին
«Հիմա մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին: Հանածո վառելիքի դարաշրջանը մնում է անցյալում: Լուսաբացին է մաքուր էներգետիկայի դարաշրջանը», - հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը: Անտոնիո Գուտերեշի ելույթը ուղեկցվում է նոր զեկույցի հրապարակմամբ, որը պատրաստվել է ՄԱԿ-ի հաստատությունների և գործընկերների աջակցությամբ: Զեկույցն ընդգծում է Փարիզի համաձայնագրի ստորագրումից ի վեր ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև մաքուր էներգիայի անցման արագացման հսկայական առավելությունները:
Ըստ գլխավոր քարտուղարի՝ անցյալ տարի մաքուր էներգետիկայում ներդրվել է երկու տրիլիոն դոլար՝ 800 միլիարդով ավելի, քան հանածո վառելիքներում, և գրեթե 70 տոկոսով ավելի, քան տասնամյա վաղեմության ցուցանիշները: Բացի այդ, Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության նոր տվյալների համաձայն՝ արևային էներգիայի արտադրության արժեքը, որը վերջերս չորս անգամ գերազանցում էր հանածո վառելիքներից էներգիայի արտադրության արժեքը, այժմ 41 տոկոսով ցածր է դրանից:
«Վերականգնվող էներգիայի աղբյուրները գրեթե հավասարվել են հանածո վառելիքներին՝ համաշխարհային տեղակայված հզորության ցուցանիշով: Եվ սա ընդամենը սկիզբն է», - հայտարարել է գլխավոր քարտուղարը: «Մաքուր էներգիայի վրա հիմնված ապագան այլևս խոստում չէ: Դա փաստ է», - ընդգծել է նա: Ըստ նրա՝ հանածո վառելիքի կողմնակիցները կդիմադրեն, սակայն ՄԱԿ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նրանք կպարտվեն, «քանի որ մենք անցել ենք անդառնալիության կետը»: Դրա համար կան երեք կարևոր պատճառ՝ շուկայական տնտեսություն, էներգետիկ անվտանգություն և մատչելիություն:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...